Նոյեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում 2 մլն 131 հազար 746 ուղևորից տոմսային համակարգից օգտվել է 578 հազար 22-ը կամ 27,11 տոկոսը: Նախորդ շաբաթվա համեմատությամբ հասույթն ավելացել է 24 մլն 700 հազար դրամով: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդայցության ժամանակ ասաց «Երևան ավտոբուս» ՓԲԸ ղեկավար Բեգլար Կիրակոսյանը:
«Նույնիսկ այս դժվարին պայմաններում մենք մեկ շաբաթվա ընթացքում մոտավորապես 24 մլն դրամ հավելյալ գումար ենք հավաքագրել «Երևան ավտոբուսում»»,- նկատեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Բեգլար Կիրակոսյանը հավելեց՝ միջինացված թվով օրական շուրջ 3,5 մլն դրամ է հավաքագրվում, քաղաքապետն արձագանքեց, այսինքն՝ 10 տոկոսից ավելին: