Ռուսաստանն ու Վիետնամը տարբեր ոլորտներում համագործակցելու մասին մի շարք փաստաթղթեր են ստորագրել։
Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները՝ դրանց թվում են կրթության ոլորտում փոխգործակցության մասին փաստաթղթերը, Վիետնամում միջուկային տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծման ժամանակացույցի մասին հուշագիրը:
Կողմերը պայմանավորվել են աշխուժացնել Վիետնամի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի առավելագույն ներուժը:
Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա պետական այցով մեկնել է Վիետնամ: Նա հունիսի 19-ին Հանոյ է ժամանել Փհենյանից` ԿԺԴՀ կատարած այցի ավարտից հետո, որտեղ ևս ստորագրվել էր մի շարք կարևոր փաստաթղթեր:
ՌԴ նախագահը հունիսի 20-ին բանակցություններ է վարել վիետնամցի գործընկերոջ` Տո Լամի հետ։
ՌԴ նախագահը Հյուսիսային Կորեա էր մեկնել հունիսի 18-ին և բանակցել ԿԺԴՀ նախագահ Կիմ Չեն Ինի հետ: Ընդլայնված կազմով բանակցությունները տևել են ավելի քան 1,5 ժամ, իսկ առաջնորդների առանձնազրույցը՝ մոտ 2 ժամ: