Աբխազիայի իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչները համաձայնագիր են ստորագրել, ըստ որի, երկրի նախագահ Ասլան Բժանիան նոյեմբերի 19-ին հրաժարական է տալիս, որից հետո կառավարական շենքերի համալիրը վերահսկող ցուցարարներն ազատում են տարածքը։ Եթե այս պայմանը չկատարվի, Բժանիան հետ կկանչի իր հրաժարականը։
Այս որոշումը կայացվել է նոյեմբերի 18-ի երեկոյան սկսված և ավելի քան ութ ժամ տևած բանակցություններից հետո։
Աբխազիայի խորհրդարանը նոյեմբերի 19-ին կքննարկի Բժանիայի հայտարարությունը, և համաձայնագրի համաձայն՝ հանրապետության նախագահի պաշտոնակատար է դառնալու փոխնախագահ Բադրա Գյունբան։