Հայաստանում գնանկումը փոխարինվել է գնաճով, ասվում է ԵՏՀ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Հոկտեմբերի արդյունքներով՝ Եվրասիական տնտեսական միության երկրներում տարեկան գնաճը Հայաստանում կազմել է 0,6%, Բելառուսում` 5,9%, Ղազախստանում` 8,5%, Ղրղզստանում` 4,8%, Ռուսաստանում` 8,5%:
2023 թվականի դեկտեմբերի համեմատ՝ այս տարվա հոկտեմբերին գնաճի տեմպերի 1,3 տոկոսային կետով դանդաղում է արձանագրվել Ղազախստանում, Ղրղզստանում՝ 2,5 տոկոսային կետով, իսկ Բելառուսում գնաճի 0,1 տոկոսային կետով արագացում է արձանագրվել, 1,1 տոկոսային կետով էլ` Ռուսաստանում։
Հաղորդագրության համաձայն՝ սպառողական գների կառուցվածքում գնաճի դանդաղում է նկատվել պարենային ապրանքների գծով Ղազախստանում և Ղրղզստանում, ոչ պարենային ապրանքների գծով՝ Հայաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում և Ռուսաստանում, ծառայությունների գծով ՝ Բելառուսում և Ղրղզստանում։