ԱՄՆ պետքարտուղարի օգնական Բրայան Նիկոլսը տեղեկացրել է, որ ամերիկյան կողմը թույլ է տալիս ուկրաինական զինված ուժերին՝ արևմտյան հրթիռներով հարվածել Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական թիրախներին:
«Զենքը, որը նախագահ Բայդենը թույլ է տվել օգտագործել, Ուկրաինային պաշտպանվելու ավելի մեծ հնարավորություն կտա»,- ասել է նա G20 գագաթնաժողովի շրջանակում:
Նիկոլսի խոսքով՝ հնարավոր է՝ դա ազդակ լինի Ռուսաստանի համար, որ Ուկրաինայի տարածքն ուժով գրավելու գաղափարը հաջողությամբ չի պսակվի, և Մոսկվան նստի բանակցությունների սեղանի շուրջ: