Երեք օրվա ընթացքում Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու և նրա մաղթանքները ստանալու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում՝ գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
Հիշեցնենք՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Վատիկանում մասնակցել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի անցկացրած հրապարակային գլխավոր ունկնդրությանը, այցելել մանկական հիվանդանոց, որտեղ բուժվում են ուկրաինացի երեխաները։ Նա փոքրիկներին է փոխանցել պատերազմից տուժած հայ երեխաների պատրաստած նվերները: Այցի շրջանակում Աննա Հակոբյանը Իտալիայի առաջին տիկնոջ հրավերով հյուրընկալվել է նաև նախագահական պալատում: