ՌԴ Ամուրի մարզում կործանվել է Robinson R-66 ուղղաթիռը, որում եղել է օդաչու և երեք ուղևոր։ Նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով բոլորը զոհվել են: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ լուրտ հաստատել են նաև ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայությունից, մանրամասնելով, որ հունիսի 20-ին Robinson R-66-ն օդ է բարձրացել փայտամշակման գործարանի տարածքից և պետք է վայրէջք կատարեր Ամուրի մարզի Տինդինսկի շրջանում, սակայն ուղղաթիռը չի ժամանել նշանակված վայր, այնուհետև ստացվել է արտակարգ ռադիոփարոսային ահազանգ։
Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է կործանված ուղղաթիռի գտնվելու վայրը։ Ուղղաթիռը պատկանել է տեղի անտառահատման ընկերությանը։ Դրանում եղել են ընկերության աշխատակիցներ, այլ մանրամասներ չի հաղորդվում։