Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր, որը նպատակ ունի բարելավել երևանցիների կյանքը՝ ներդնելով նոր տեխնոլոգիաներ և զարգացնելով մատուցվող ծառայությունները: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Այս համագործակցությունը նպատակ ունի ստեղծել հարմարավետ ու ժամանակակից քաղաքային միջավայր, որտեղ յուրաքանչյուր երևանցի կունենա ավելի որակյալ և հասանելի ծառայություններ»,- գրել է նա: