Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի՝ Հայաստան կատարած այցի շրջանակում նրա կինը՝ Ագաթա Կորնհաուզեր-Դուդան նախօրեին այցելել է «Առաքելություն Հայաստան» կազմակերպության կենտրոնակայան, որտեղ հանդիպել է կազմակերպության և ՄԱԿ-ի ՓԳՀ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ։
Լեհաստանի առաջին տիկինը գոհունակություն է հայտնել Հայաստանի հետ կապված միջազգային համերաշխության կապակցությամբ՝ ընդգծելով, որ Լեհաստանն աջակցող երկրների թվում է։ Ներկայացնելով Լեհաստանի գործունեությունը Ուկրաինայից փախստականների հարցում՝ նա ներկայացրել է ինչպես պետական, այնպես էլ ոչ կառավարական ոլորտների կողմից ձեռնարկվող տարբեր միջոցառումների ու նախաձեռնությունների մասին։
Այցի ընթացքում առաջին տիկինը զրուցել է նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հետ, որոնք պատմել են պատերազմական հակամարտության իրենց անձնական փորձի և Հայաստան ներգաղթելու անհրաժեշտության մասին։