Արևմտյան երկրները բացասաբար են անդրադառնում կովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա և թեժացնում են այնտեղ անկայունությունը. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը «Դաշնակիցներ. ՀԱՊԿ»-ին տված հարցազրույցում։
Վասիլևի խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) Ռուսաստանի և Բելառուսի սահմաններին կենտրոնացնում է ուժեր՝ մարտավարական միջուկային զենքի համակարգեր տեղակայելու ներուժով։
Նա ընդգծել է, որ «ռազմավարական իրավիճակը վատթարացել է այն բանից հետո, երբ Ֆինլանդիան և Շվեդիան միացան Հյուսիսատլանտյան դաշինքին»: