ՀՀ նախկին արտգործնախարարնե՛ր, երկար տարիներ բանակցել եք, թե ինչպե՞ս Արցախը «վերադարձնեք» Ադրբեջանին, չե՛ք կարողացել լուծել, ձեր փոխարեն դա արել է Փաշինյանը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը:
«Հարգելի Վահան Փափազյան, Ալեքսանդր Արզումանյան, Վարդան Օսկանյան, Էդվարդ Նալբանդյան, Զոհրաբ Մնացականյան, Արա Այվազյան, փաստորեն դուք որպես ՀՀ արտգործնախարարներ, երկար տարիներ բանակցել եք, թե ինչպե՞ս Արցախը «վերադարձնեք» Ադրբեջանին և 28 տարի շարունակ (1994թ-ից մինչև 2022թ.), չե՛ք կարողացել լուծել այդ պարզ խնդիրը: Ձեր փոխարեն դա արել է Նիկոլ Փաշինյանը` 2022թ. հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Նիկոլ Փաշինյանը գրել էր, որ 1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: