Հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 08:40-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխել 2 կալանավորված անձի:
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածները նշված քրեակատարողական հիմնարկի կալանավորներ 27-ամյա Արեն Հարությունյանն է և 28-ամյա Արտյոմ Ղազարյանը:
Նրանք ի նշան բողոքի բանտի հացադուլավորների համար նախատեսված խցում կուլ են տվել երկաթյա մանր կտորներ (բոլտ, գայկա):
Նրանց բողոքի պատճառն իրենց նկատմամբ հարուցված գործի հետ անհամաձայնությունն է: