• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
02/04/2026
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Արցախ

«Եթե Փաշինյանն իր զրոյական կետից չսկսեր և բանակցեր «Մադրիդյան սկզբունքներով», այսօր կունենայինք Արցախ՝ Լաչինի միջանցքով, բաց հարաբերություններ՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ». Օսկանյան

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
27/12/2024
/ Արցախ, Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
«Եթե Փաշինյանն իր զրոյական կետից չսկսեր և բանակցեր «Մադրիդյան սկզբունքներով», այսօր կունենայինք Արցախ՝ Լաչինի միջանցքով, բաց հարաբերություններ՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ». Օսկանյան

Քննարկումները շարունակվում են Փաշինյանի՝ վերջերս արած այն հայտարարության շուրջ, որ 1994 թվականից Արցախի շուրջ բանակցությունները միտված են եղել Արցախը թողել Ադրբեջանի կազմում։ Այս մասին Ֆեյսբուքում հրապարակած տեսանյութում ասաց նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Փաշինյանը հրավիրեց նախագահներին բանավեճի, որտեղ իբր պետք է ապացուցեր իր ճշմարտացիությունը, նախագահները մերժեցին, դրանից հետո ես ինքս ձեռնոց նետեցի Փաշինյանին, այդ դեբատը անելու՝ ելնելով նրանից, որ ես  իսկապես լավատեղյակ եմ այս խնդրից. Դեմիրճյանի ժամանակ  այդ բոլոր բանակցություններին եղել եմ մասնակից,  Քոչարյանի ժամանակ նույպես, դրանից հետո շատ բան չի փոխվել: Պարզվում է, Փաշինյանը չի ընդունել, բայց եթե ընդուներ, ես ներկայանալու էի այդ բանավեճին՝ այս փաստաթուղթը  ձեռքիս: Սա Մադրիդյան սկզբունքների փաստաթուղթն է, որը Մինսկի խմբի համանախագահներն են ներկայացրել 2007 թվականի դեկտեմբերին Մադրիդում ԵԱՀԿ նախարարների խորհրդի ժամանակ։ Այս փաստաթուղթը բովանդակային-բանակցային առումով կուլմինացիոն փաստաթուղթ է: Փաշինյանը, որ ասում է՝ միտված են եղել Արցախը թողել, ուրեմն այդ կուլմինացիոն փաստաթղթի մեջ դա ամրագրված լիներ չէ՞ դա, բայց ճիշտ հակառակն է, ոչ միայն  չի ամրագրվել, այլ հակառակն է՝ ամրագրվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- ասաց Օսկանյանը։

Վերջինս ներկայացրեց փաստաթղթի բովանդակությունը:

«Ես ներկա էի այդ մադրիդյան հանդիպմանը՝ որպես արտգործնախարար: Այնտեղ համանախագահների, արտաքին գործերի նախարարների մակարդակով՝ Ֆրանսիա, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, ասացին՝ միջազգային հանրություն, նայեք, սա մեր վերջնական առաջարկն է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման առումով, գտնում ենք, որ այս փաստաթղթի հիման վրա պետք է լինի հարցի կարգավորումը, այսինքն, ինքնորոշման իրավունքի վրա, և սա միակ փաստաթուղթն է, որը Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացվել է՝ դրվելու ԵԱՀԿ դեպոզիտարիայում։ Եվ սա այն փաստաթուղթն է, որ  Հայաստանն ու Ադրբեջանն ընդունել են որպես բանակցային հիմք: Սա չի ստորագրվել, բայց բանակցային հիմք է ընդունվել: Փաշինյանն իսկապես, ճիշտը չի ասում, մեղմ ասած, ստում է, Փաշինյանը մեր ժողովրդի աչքին նայելով՝ խաբում է։ Այս սկզբունքներն  ասում են, որ Լեռնային Ղարաբաղն իրավունք ունի իր կարգավիճակը որոշելու քվեարկությամբ, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքն իրավունք ունի հանրաքվեի միջոցով որոշել իր ճակատագիրը: Սա Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրն էր այդ օրերին, այն իսկապես, խաղաղության պայմանագիրն էր։

Փաշինյանը, եթե իր զրոյական կետից չսկսեր բանակցությունները, շարունակություն տար այս փաստաթղթին, մենք այսօր կունենայինք Արցախ՝ Լաչինի միջանցքով, կունենայինք Հայաստան-Ադրբեջան նորմալ հարաբերություններ՝ բաց սահմաններով, կունենայինք Հայաստան-Թուրքիա նորմալ հարաբերություններ՝ բաց սահմաններով: Սա է փաստը, սա է իրականությունը։ Բայց Փաշինյանն, իսկապես, սխալվել է, և այդ սխալների արդյունքում նա ստացել է այն, ինչ որ այսօր մենք ունենք։ Փաշինյանը գլխավոր և՛ մեղավորն է, և՛ պատասխանատուն է Ղարաբաղի կորոստի համար, այստեղ երկու կարծիք չի կարող լինել, այդ դեբատի ժամանակ ես սրա վրա էի հիմնվելու ընդամենը:  Արդեն տարուց ավելի է մեր գերիները Բաքվի բանտում են, երկրորդ տարին է, ինչ-որ խաղաղության պայմանագրի բանակցություններ են գնում, երկրորդ տարին է արդեն, Թուրքիայի հետ բանակցություններ են վարվում, ես չեմ կասկածում, որ մեր բոլոր տղաներն էլ վերադառնալու են, Փաշինյանը միգուցե ինչ-որ փաստաթուղթ ստորագրի,  Թուրքիայի հետ սահմաններն էլ կբացվեն, բայց դա մեզ սփոփանք չի տալու։ Այդ բոլորը Փաշինյանը ներկայացնելու է որպես ինչ-որ դրական արդյունքներ, բայց Փաշինյանը պետք չէ մոռանա, որ այդ բոլորը եղել են՝ ի հաշիվ Ղարաբաղի կորստի, իր սխալների արդյունքում կորցրել է Լեռնային Ղարաբաղը, կորցրել է մեր հայրենիքի մի կարևոր մասը և նման մանիպուլյացիաներով ինքը հարցը թաղում է: Դա քո պատասխանությունն է, քո պատճառով են  այս մարդիկ այստեղ, նրանք ուզում են իրենց տները վերադառնալ, և դրա հնարավորությունը կա, ես արդեն մի տարի է հանձնախմբի աշխատանքների արդյունքով կարող եմ ասել, որ միջազգային հանրությունը պատրաստ է այդ հարցը օրակարգ բերելու, մնում է, որ Հայաստանի իշխանությունները պաշտպանեն այդ խնդիրը, փորձեն օրակարգ բերել»,- ասաց Օսկանյանը:

Նրա խոսքով, Փաշինյանը սպառել է իրեն և ժամանակն է, որ հեռանա:

«Փաշինյանն իրեն սպառել է, ժողովուրդը հոգնել է պարտություններից, կորուստներից, նվաստացումից,  չարաշահումներից, տարաբնույթ այս լկտիություններից, որ տեսնում են իշխանությունների կողմից,  ժողովուրդը հոգնել է այս մանիպուլացիաներից, բաժան-բաժան լինելուց, իրենց հարևանների հետ ինչ-որ քաղաքական այս տարակարծությունների մեջ լինելուց: Ժամանակն է, որ մենք մեզ վերագտնենք, ժամանակն է, որ Փաշինյանն իսկապես մտածի իր գնալու մասին, դա իսկապես լավագույն  Նոր տարվա նվերը կլինի հայ ժողովրդի համար»,- ընդգծեց Օսկանյանը:

Tags: նիկոլ փաշինյանTribune.amԹուրքիաԱդրբեջանվարդան օսկանյան
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Բոլորն ուզում են ապտակել փոքրիկ Նապոլեոնին․ Մակրոնը ծաղրի է ենթարկվել Արևմուտքում
Քաղաքականություն

Բոլորն ուզում են ապտակել փոքրիկ Նապոլեոնին․ Մակրոնը ծաղրի է ենթարկվել Արևմուտքում

02/04/2026
Իրանում ավելի քան 6 մլն մարդ կամավորագրվել է
Քաղաքականություն

Իրանում ավելի քան 6 մլն մարդ կամավորագրվել է

02/04/2026
Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումը չի բեկանվել՝ փաստաբանը սպասում է հիմնավորումների
Իրավունք

Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ սահմանվեց տնային կալանք

02/04/2026
Սպառնալիքներ, հայհոյանքներ, արգելքի խախտում․ նախկին ընկերուհուն հետապնդող տղամարդը ձերբակալվեց
Իրավունք

Սպառնալիքներ, հայհոյանքներ, արգելքի խախտում․ նախկին ընկերուհուն հետապնդող տղամարդը ձերբակալվեց

02/04/2026
Շնորհակալություն Հայրենիքի պաշտպանության գծում կանգնած յուրաքանչյուր անձի. Արտակ Բեգլարյան
Լրահոս

Շնորհակալություն Հայրենիքի պաշտպանության գծում կանգնած յուրաքանչյուր անձի. Արտակ Բեգլարյան

02/04/2026
Կրակոցներ Արարատի մարզում՝ անհայտ անձը թիրախավորել է բնակելի տուն
Լրահոս

Կրակոցներ Արարատի մարզում՝ անհայտ անձը թիրախավորել է բնակելի տուն

02/04/2026
  • Թոփ
  • Կարևոր
  • Լրահոս
Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն. «Փաստ»

10/06/2025
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Այսօր 2 օրենքով գող է ձերբակալվել. հայտնի է` ովքեր են նրանք

Այսօր 2 օրենքով գող է ձերբակալվել. հայտնի է` ովքեր են նրանք

21/03/2026
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

4
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

4
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
Բոլորն ուզում են ապտակել փոքրիկ Նապոլեոնին․ Մակրոնը ծաղրի է ենթարկվել Արևմուտքում

Բոլորն ուզում են ապտակել փոքրիկ Նապոլեոնին․ Մակրոնը ծաղրի է ենթարկվել Արևմուտքում

02/04/2026
Իրանում ավելի քան 6 մլն մարդ կամավորագրվել է

Իրանում ավելի քան 6 մլն մարդ կամավորագրվել է

02/04/2026
Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումը չի բեկանվել՝ փաստաբանը սպասում է հիմնավորումների

Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ սահմանվեց տնային կալանք

02/04/2026
Սպառնալիքներ, հայհոյանքներ, արգելքի խախտում․ նախկին ընկերուհուն հետապնդող տղամարդը ձերբակալվեց

Սպառնալիքներ, հայհոյանքներ, արգելքի խախտում․ նախկին ընկերուհուն հետապնդող տղամարդը ձերբակալվեց

02/04/2026
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.