Այսօր՝ հունվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:20-ի սահմաններում Եղվարդի խճուղում՝ Ձոր 1 թաղամասի հարևանությամբ «Toyota» մակնիշի ավտոմեքենան բախվել է բաժանարար գոտու բազալտե եզրաքարին, անցել կանաչ գազոնի վրայով, կոտրել ծառն ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում՝ բախվելով «Nissan» մակնիշի ավտոմեքենային:
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևամքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը: