Samsung Galaxy և iPhone սմարթֆոններն ընդգրկվել են 2021 թվականի համաշխարհային շուկայում ամենապահանջված հեռախոսների ցանկում։ Samsung Galaxy A12-ը դարձել է 2021 թվականի ամենավաճառվող սմարթֆոնը` ըստ տվյալների վերլուծական Omdia ընկերության: Սարքից ամբողջ աշխարհում վաճառվել է 51,8 մլն միավոր։
Երկրորդ տեղը զբաղեցրել է iPhone 12-ը՝ Apple-ը շուկա է հանել 41,7 միլիոն սարք։ Երրորդ ամենավաճառվող սմարթֆոնը iPhone 13-ն է՝ 34,9 մլն միավոր։Լավագույն հնգյակում են նաև iPhone 11-ը և Xiaomi Redmi 9A-ն։
Samsung-ի առաջին տեղն այս ցուցակում ցույց է տալիս, որ A սերիայի բյուջետային հեռախոսները բավականին պահանջված են։