2024-ին ՀՀ խոշոր հարկատուների ցանկը գլխավորել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:
Երկրի արդյունաբերական հսկան բյուջե է վճարել 101,9 մլրդ դրամ (մոտ 254,7 մլն դոլար) ։
Երկրորդ տեղում «Mobile Centre» բջջային հեռախոսների խանութների խոշորագույն ցանցն է, երրորդում` «Գրանդ Տոբակո» ընկերություն։
Ներկայացնում ենք խոշոր հարկատուների լավագույն հնգյակը. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, Մոբայլ սենթր, Գրանդ Տոբակո, Գազպրոմ Արմենիա, Փրիթի ուեյ (Վեստա):