• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Քաղաքականություն

Բացառված էր, որ աշխատանքային այցերի ժամանակ կանայք ուղեկցեին ՀՀ նախագահներին. «Հրապարակ»

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
06/02/2025
/ Քաղաքականություն, Լրահոս
0
Բացառված էր, որ աշխատանքային այցերի ժամանակ կանայք ուղեկցեին ՀՀ նախագահներին. «Հրապարակ»
0
SHARES
117
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

«Հրապարակ»-ը գրում է. «Թեպետ ժամանակները փոխվում են, սակայն դիվանագիտական պրոտոկոլում կան անփոփոխ կանոններ, որոնք, ինչպես 10 կամ 20 տարի առաջ, այսօր էլ նույնն են: Սակայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր կինը որոշել են «հեղափոխություն» անել նաեւ արարողակարգի հարցերում` նրանք ոչ մի կանոն, ոչ մի օրենք չեն ճանաչում, անում են այն, ինչ այդ պահին հարմար է իրենց:

Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը գործուղումների գրեթե երբեք մենակ չի մեկնում` նրա կինը, երբեմն զավակները ուղեկցում են նրան: Հիմա էլ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մեկնել է ԱՄՆ, որտեղ մասնակցելու են ինչ-որ կրոնական ազատության գագաթնաժողովի եւ Ազգային աղոթքի նախաճաշին։

Մենք հետաքրքրվեցինք, թե նախկին նախագահները երբ են իրենց կանանց կամ ընտանիքի մյուս անդամներին իրենց հետ տարել գործուղումների: Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը, Ռիտա Սարգսյանը, Բելլա Քոչարյանը ե՞րբ են ուղեկցել իրենց ամուսիններին` արտերկրյա այցերի ժամանակ:

Թեպետ Սերժ Սարգսյանի կինը` Ռիտա Սարգսյանը, բավականին ակտիվ էր, հատկապես սիրում էր երգիչ-երգչուհիների հովանավորել, սակայն երբ խոսքը քաղաքականությանն էր վերաբերում, պասիվ էր ու աննկատ: Տարիներ առաջ նա «Ազատություն» ռադիոկայանին մի հարցազրույց էր տվել եւ նշել, որ ինքը չի հարգում այն տղամարդկանց, ովքեր լսում եւ ենթարկվում են իրենց կանանց: Այս հայտարարությունը տարակուսանք էր առաջացրել հասարակության շրջանում, եւ մարդիկ անգամ ծաղրում ու հեգնում էին, թե լուսավոր 21-րդ դարում, երբ ծաղկում է ֆեմինիզմը, ինչպե՞ս կարող է երկրի առաջին տիկինը նման սեքսիստական հայտարարություն անել: Ո՞վ կմտածեր, որ այդ հայտարարությունից տարիներ անց մարդիկ երանի էին տալու Ռիտա Սարգսյանի տեսակին:

«Հրապարակը» երկրորդ եւ երրորդ նախագահների գրասենյակներից մեկնաբանություն խնդրեց, թե որ դեպքերում են երկրի առաջին տիկնայք ամուսինների հետ այս կամ այն երկիր մեկնել, մասնակցել աշխատանքային այցերին: Ռոբերտ

Քոչարյանի գրասենյակից Բագրատ Միկոյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց. «Անկեղծ ասած, հետաքրքիր չէ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի կեցութաձեւը, սակայն մոտեցումը հետեւյալն է. արարողակարգով կան այցերի տարբեր տեսակներ: Եթե այցը պետական է, դա ամենաբարձր մակարդակն է: Նման դեպքերում, ըստ արարողակարգի, նախատեսվում է, որ երկրի ղեկավարին կարող է ուղեկցել կողակիցը` կինը կամ ամուսինը: Պրոտոկոլով դա ընդունված կանոն է: Նման այցեր եղել են նախագահ Քոչարյանի տարիներին, արարողակարգը եւ օրենքները 99,9 տոկոսով խստիվ պահվել են: Կան նաեւ պաշտոնական այցեր, դա էլ երկրորդ դասակարգումն է: Այստեղ էլ կարող է կողակիցն ուղեկցել` որոշ քննարկումների արդյունքում: Բայց, որպես կանոն, դրանից ներքեւ այցերի դեպքում, օրինակ`աշխատանքային այցերի դեպքում, կողակիցները չեն ուղեկցում: Բելլա Քոչարյանն ուղեկցել է բացառապես պետական կամ պաշտոնական այցերի դեպքում: Աշխատանքային, մասնավոր, տարանցիկ այցերի դեպքում համաշխարհային պրակտիկայում զույգերի այց նախատեսված չէ, ինչը խստիվ պահվել է նախագահ Քոչարյանի իշխանավարման տարիներին»: Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանը պետական այցեր գրեթե չի իրականացնում, պաշտոնական այցեր` շատ հազվադեպ, հիմնականում մեկնում է աշխատանքային այցերով եւ մշտապես` կնոջ հետ:

Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանն էլ նշեց. «Շատ քիչ են եղել դեպքերը, երբ առաջին տիկինն այցելել է ամուսնու հետ այս կամ այն երկիր: Դրանք մինչ օրս պահպանված են պաշտոնական հաղորդագրություններում, տարբեր լուսանկարներում: Առաջին տիկինը հիմնականում ամուսնուն ուղեկցել է պետական այցերի դեպքում: Ինչպես գիտենք` կան այցերի տարբեր տեսակներ: Աշխատանքային այցերի դեպքում չի եղել առհասարակ նման դեպք, երբ տիկին Ռիտան մեկներ այս կամ այն երկիր: Այնուամենայնիվ, եթե լինում էր պետական այց` կանանց համար առանձին ծրագիր էր կազմվում թե՛ դրսից եւ թե՛ Հայաստանից: Այդ այցերը եղել են թվով քիչ: Չի եղել նման դեպք, որ ամուսինը գնում է, կինն էլ պետք է պարտադիր ամուսնու հետ մեկնի, ինչպես լինում է որոշ դեպքերում: Կարող ենք նշել ընդամենը 6 նման դեպք: 3-ը պաշտոնական այց է եղել, որտեղ առաջին տիկինն ուղեկցել է ամուսնուն: Խոսքը Լիբանան, Սիրիա եւ Վրաստան այցերի մասին է: 2010 թվականին` Սիրիա, 2011-ին` Վրաստան, 2012-ին` Լիբանան: Պետական այցերը եղել են հետեւյալ երկրներ` Հունաստան, Ռուսաստան եւ Կիպրոս: Սրանք առնվազն այն ֆիքսված այցելություններն են, որոնց մասին կարող ենք խոսել, ի դեպ առանձին ծրագրերով, որոնց մասին նույնպես կարելի է խոսել»»:

Tags: Tribune.amհհ նախագահ

Recent Posts

  • Կարգին տղեքի ազատության մեջ լինելը ցույց է տալիս ուսապարկերի ոչմիբանությունը․ Ռուբեն Մխիթարյան
  • Шах и мат господа! «Փախած երեխան» հաղթել է թուրք մրցակցին
  • Քննարկվել է տարածաշրջանային լոգիստիկ ներուժի օգտագործման համար «ԹՐԻՓՓ» նախագծի դերը
  • Կենդանաբանական այգում տղամարդը երեխային հրել է կոկորդիլոսի ազատավանդակը
  • Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստը

Recent Comments

  1. Зеркало казино VAVADA on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  2. Зеркало казино Pin-Up on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  3. aviator game on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  4. aviator game on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  5. микрокредит on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Archives

  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Categories

  • Հասարակություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Բանակ
  • Ժամանց
  • Exclusive
  • Կարճ միացում
  • ARTCAST
  • Իրավունք
  • 30 րոպե
  • Ֆոտոարխիվ
  • Քաղաքականություն
  • Երազում եմ դառնալ
  • Հաղորդումներ
  • Ռազմական ժամ
  • Տեսանյութեր
  • Տեխնոլոգիաներ
  • Լրահոս
  • Գիտական լուրեր
  • Գլխավոր նորություններ
  • Կրթություն
  • Ռազմարդյունաբերություն
  • Արխիվ
  • Գիտություն
  • Տնտեսություն
  • NewsStand Փոդքասթ
  • Պրակտիկանտ
  • Ինսայթ
  • Միջազգային լուրեր
  • ՏԲ Նյուզ
  • Տարածաշրջան
  • Ադրբեջանն Իրականում

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.