Երեկ Երևանի քաղաքապետարանից ձերբակալված անձանցից 4-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, այս մասին Aysor.am-ի հետ զրույցում հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։
Բոլոր միջնորդությունները բավարարվել են, և նրանց նկատմամբ կիրառվել է կալանքը որպես խափանման միջոց։
Կոմիտեից տեղեկացրին նաև, որ կալանավորված անձանցից 3-ը քաղաքապետարանի պաշտոնյաներ են։
Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։
Նա նշել էր, որ քաղաքապետարանը համագործակցում է իրավապահ մարմինների հետ՝ օրենքով սահմանված ընթացակարգերին աջակցելու նպատակով։