«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ինքնասպան է եղել Մեղրիի համայնքապետ Խաչիկ Անդրեասյանի երիտասարդ խորհրդական Նաիրի Զաքարյանը, որը խորհրդական նշանակվելուց առաջ զբաղեցում էր համայնքապետարանի կոմունալ բաժնի պետի պաշտոնը։ Մեղրեցիների պատմելով, 35–ամյա երիտասարդը մոտ մեկ ամիս անհետացած է եղել, իսկ նախօրեին նրան գտել են Վահրավար գյուղի իր ամառանոցում կախված։
Ինքնասպանության պատճառի ամենատարածված վարկածը խաղամոլության հետևանքով կուտակած պարտքերն էին: Երեկ փորձեցինք կատարվածի մասին լսել նաև համայնքապետին, սակայն նա չպատասխանեց մեր զանգերին»։