Գոհ էի, որ պարեկները ինձ էլ են տուգանել, ժամանակին չեն տուգանել պաշտոնատար անձանց, հիմա տուգանում են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը:
«Ինձ ճանաչելով՝ տուգանել են, որն ինձ համար կարևոր է, ես դրա համար պայքարել եմ, տուգանել են ու շատ լավ են արել: Ես էլ արձագանքել եմ, որ բոլորը իմանան, որ շատ ճիշտ է գնում ամեն ինչ»,- ասաց նա:
Հարցին՝ ինչ խախտման համար են տուգանել, փոխնախարարը հրաժարվեց պատասխանել:
«Չմանրանանք»,- ասաց նա: