ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների (CDU/CSU) պահպանողական դաշինքին Բունդեսթագի արտահերթ ընտրությունում տարած հաղթանակի կապակցությամբ: Իր ուղերձում նա նշել է, որ գերմանացիները հոգնել են ողջախոհությունից զուրկ քաղաքականությունից, հատկապես էներգետիկայի և ներգաղթի հետ կապված։ Համապատասխան հրապարակումը նա տեղադրել է Truth Social սոցիալական ցանցում։
Ավելի վաղ CDU/CSU-ի ղեկավարը հայտարարել էր Գերմանիայում «գործուն կառավարություն» ստեղծելու անհրաժեշտության մասին։
Գերմանական ԶԼՄ-ները, վկայակոչելով էքզիթ փոլի տվյալները, հայտնել են, որ Ֆրիդրիխ Մերցի պահպանողական CDU/CSU դաշինքը հաղթել է Գերմանիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունում՝ ստանալով ձայների գրեթե 29%-ը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը՝ ռեկորդային 20%-ով, իսկ երրորդը՝ ներկայիս կանցլեր Օլաֆ Շոլցի SPD-ն է՝ ձայների 16,5%-ով, ինչը գնահատվում է «պատմականորեն վատ» արդյունք։
Այժմ ՔԴՄ/ՔՍՄ-ն կկազմի իշխող կոալիցիա, կառաջադրի կանցլերի թեկնածու, որը կդառնա Գերմանիայի կառավարության նոր ղեկավարը։ Խորհրդարանի կազմն ընտրվում է չորս տարի ժամկետով։ Այն կունենա առնվազն 598 պատգամավոր։