Վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկ վճարողը պարտավոր է ապահովել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, իսկ նոր աշխատողի համար՝ սահմանված ժամկետում հարկային մարմին պետք է ներկայացնել գրանցման հայտ, կամավոր աշխատողի դեպքում՝ նրա հետ պետք է կնքել կամավոր աշխատանքի մասին պայմանագիր։ Այս ուղղությամբ իրավախախտումների կանխարգելումը և հսկողությունը կարևոր է յուրաքանչյուր աշխատողի, ինչպես նաև օրենքի դաշտում գործող բիզնեսի համար։ Հայտնում են ՊԵԿ-ից:
Հունվարին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 66 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 64,750 մլն դրամ։
Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 25 դեպքով 25 հարկ վճարող տուգանվել է 50.5 մլն դրամով: