Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին առաջադրվեց որպես քաղաքապետի թեկնածու։
Եվրաքվեի նախաձեռնող 3 կուսակցությունները՝ «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության» և «Հայաստանի Եվրոպական» կուսակցությունները հայտարարեցին, որ միասնական դաշինքով հանդես կգան և որպես թեկնածու առաջադրեցին Լևոն Բարսեղյանին։
«Եվրոպական օրակարագի քաղաքական քայլն առաջինն արվում է Գյումրի քաղաքից»,-ասաց Հովսեփ Խուրշուդյանը։
Հիշեցնենք, որ Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան մարտի 30-ին։