• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
04/07/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Իրավունք

«Ես բոլորիդ սիրում եմ, լյոխ լավա լինելու». Ռուբեն Վարդանյանը Բաքվի մեկուսարանից ընտանիքի միջոցով աուդիոուղերձ է փոխանցել

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
07/03/2025
/ Իրավունք, Արցախ, Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
Բաքվի դատարանում շինծու դատավարության ժամանակ Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է, նիստն ընդհատվել է

Ռուբեն Վարդանյանը Բաքվի մեկուսարանից ընտանիքի միջոցովաուդիոուղերձ է փոխանցել՝ հեռախոսազրույցի ժամանակ խնդրելով ձայնագրել իրեն և հրապարակային դարձնել այն:

Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ փոխանցված ընտանիքի միջոցով

«Հարգելի հայրենակիցներ,

Այսօր մարտի 5-ն է: Ես ուզում են ձեզ երկու խոսք ասել որպես Ռուբեն Վարդանյան, այնպիսին, ինչպես ես կամ՝ ոգով հայ, ռուսերեն մտածող ու խոսող: Աշխարհի մարդ, երջանիկ իմ կնոջ հետ միասին, բոլորին սիրող, ինքնակրթվող և հավատով առ Աստված:

Առաջին հերթին, ցանկանում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել՝ մտքերով, աղոթքներով, նամակներով ինձ աջակցելու, այստեղ կատարվողի նկատմամբ անտարբեր չլինելու համար: Ես դա զգում եմ, ու դա ինձ ուժ է տալիս: Միտքը նյութական է: Ես լավ վիճակում եմ, ամուր եմ, առողջությունս նորմալ է, ինքս ինձ հետ հաշտ եմ ու ոգով ուժեղ, ինչպես երբեք:

Ուզում եմ ներողություն խնդրել իմ սիրելի կնոջից, իմ ընտանիքից, բոլոր հարազատներից ու մերձավորներից, որոնց իմ այս որոշումով ցավ ու հուզմունք եմ պատճառում: Բայց դուք գիտեք, որ մեզնից յուրաքանչյուրն իր ճանապարհն ունի, և ես ինձ համար այս ճանապարհն եմ ընտրել: Մեր ճակատագրերը կանխորոշված են Աստծո կողմից, իսկ ճանապարհները միշտ մենք ենք ընտրում: Եթե նույնիսկ հրաժարվում ենք մեր ընտրությունից, դա մեր փոխարեն միշտ անում է մեկ ուրիշը:

Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ իմ այս որոշումը ոչ մի կերպ պայմանավորված չէ ինձնով , իմ վիճակով կամ մեկուսարանում իմ պայմաններով, ինչպես անցած անգամ, երբ 20 օր շարունակ, մինչև ապրիլի 24 -ը, գիշերը 12 -ը հացադուլի մեջ էի: Սա… բողոք է ընդդեմ գործընթացի, ընդդեմ նրա, թե ինչպես է իրականացվում այս դատական պրոցեսը:

Ես գիտակցել եմ ինչի եմ գնում, պատրաստ եմ եղել և պատրաստ եմ ավելի վատ պայմանների: Ես զոհ չեմ, ինձ պետք չէ խղճալ, քանի որ սա գիտակցված որոշում է:

Իմ պահանջները նույնն են: Եթե դատում եք՝ դատեք պրոֆեսիոնալ կերպով, բաց ու հրապարակային, Ադրբեջանի բոլոր օրենքների ու ընթացակարգերի համաձայն, մյուսների հետ միասին, միջազգային լրատվամիջոցների, դիտորդների ներկայությամբ, եթե այդքան վստահ եք ձեր արդարացիության մեջ: Իմ գործն արհեստականորեն մի՛ առանձնացրենք: Ինչու է իմ գործն առանձնացվում, երբ իմ բոլոր մեղադրանքները կառուցված են նրա վրա, որ ինչպես դուք եք կարծում, ես կազմակերպված հանցավոր խմբի անդամ եմ, որին անդամագրվել եմ [1987 թվականից:

Մի՛ խախտեք ձեր սեփական օրենքներն ու ընթացակարգերը: Մի՛ կեղծեք փաստաթղթերը, մի՛ նենգափոխեք արձանագրությունները: Չէ որ դուք ամեն ինչ ունեք՝ իմ բոլոր գաջեթները, իմ բոլոր փաստաթղթերը: Դատը մի դարձրեք ձևական դատավարություն, իմիտացիա, շոու: Եթե դատում եք՝ դատեք ճիշտ:

Իմ բոլոր հայրենակիցներին, սիրելի ու հարազատ մարդկանց ուզում եմ ասել հետևյալը՝ դատում են ոչ թե ինձ ու մյուս 15 հոգուն, այլ բոլոր հայերին: Ու եթե դուք դա չեք հասկանում, ուրեմն դա մեծ ողբերգություն է, քանի որ սա ողջ պատմության, հակամարտության վերջը չէ, այլ ընդամենը հերթական փուլը՝ ի ափսոսանք բոլոր կողմերի:

Ինձ մեղադրում են ամեն ինչում, ամեն ինչում, ինչ տեղի է ունեցել 1987 թվականից ի վեր: Խնդիր չկա. ես պատրաստ եմ կրել ամենածանր պատիժը դրա համար, միայն թե դա օգներ խաղաղության ու հանգստության հաստատմանը: Բայց պատրանք է, թե ձեզ հետո բոլորը հանգիստ են թողնելու և դուք հանգիստ կարող եք անել ձեր գործն ու վայելել կյանքը՝ չմտածելով այս խնդիրների մասին, որոնք առջևում են:

Երբ տեղափոխվում էի Արցախ, ես գիտեի ինչի եմ գնում: Ցանկացած մարդ իր կյանքում ամեն բան անում է միայն իր համար, հանուն իրեն, և Աստծո առաջ պատասխան է տալիս միայնակ՝ իր բոլոր մտքերի, խոսքերի, գործողությունների համար: Ես դրանում խորապես համոզված եմ: Եվ եթե նույնիսկ ինչ-որ մեկն իրեն զոհում է հանուն Հայրենիքի, ընտանիքի կամ սկզբունքների, դա միմիայն իր անձնական որոշումն է և իր պատասխանատվությունը: Այնպես որ, այս իմաստով ես ամեն ինչ գիտակցված եմ արել:

Չգիտեմ՝ ես կունենամ արդյոք հնարավորություն ձեզ հետ շփվելու, թե ոչ, ուստի ուզում եմ ներողություն խնդրել բոլոր նրանցից, ում երբևէ նեղացրել եմ խոսքով, գործով կամ անուշադրությամբ: Ներող եղեք: Ես դա չեմ արել վատ մտքով, նախանձից, գոռոզությունից կամ վրեժխնդրությունից դրդված: Ես չէի ուզենա որևէ մեկին ցավ պատճառել:

Հատուկ ուզում եմ խոսել մի մարդու մասին, որին ցավ պատճառելու միտքն այստեղ ինձ համար ամենածանրն է: Խոսքն Ալվարդի մասին է: Եթե ես Ձեր ու Ձեր ամուսնու հետ ձեր մեքենայում չգտնվեի, նա հիմա ձեր կողքին կլիներ: Խնդրում եմ ինձ ներեք: Ինձ համար դա ամենածանր պատիժն է, որ իմ պատճառով ևս մեկ մարդ այստեղ տառապում է բոլորիս հետ միասին:

Նաև ուզում եմ առանձին ներողություն խնդրել բոլոր երեխաներից, որոնք զրկվեցին իրենց հայրենիքից, որ չկարողացա անել ամեն ինչ, ինչ կարող էի և պետք է անեի, որպեսզի դա տեղի չունենար: Ես արեցի այնքան, որքանիհամար կարծում էի բարոյական իրավունք ունեմ, քանի որ ձեզ հետ էի: Ես ուրախ եմ, որ ինձ հաջողվեց կանխել որոշ բաներ, որոնք իմ կարծիքով…իմ կարծիքով մեզ որպես ազգ վերջնականապես կկոտրեին: Ինձ հաջողվեց դա կանգնեցնել և մի փոքր փոխել պատմության ընթացքը:

Ես երջանիկ էի լինել ձեզ հետ, Արցախի ժողովրդի հետ այդ ծանր օրերին, ողջ ընթացքում զգալ ձեր սերը, վստահությունը, ջերմությունն ու երախտագիտությանը: Ես հպարտանում եմ ձեզնով՝ ինձ հարազատ իսկական պարզ մարդկանցով, ու սիրում եմ բոլորին:

Ես շատ երջանիկ մարդ եմ: Աստված ինձ հրաշալի ընտանիք, ընկերներ է տվել: Ես հսկայական թվով նախագծեր եմ իրականացրել իմ յուրահատուկ գործընկերների հետ: Ես շատ բան եմ տեսել աշխարհում: Բայց չնայած բոլոր դժվարություններին, շրջափակմանը, ապագայի անորոշությանը, ծանր պայմաններին, դրանք իմ կյանքի լավագույն օրերից էին. մենք միասին վերականգնում էինք Հակոբավանքը, հաց էինք կիսում և պարում մեր պարերը:

Երջանիկ եմ, որ հաջողվեց մեծաթիվ ընկերների ու գործընկերների հետ մի քանի տասնյակ նախագծեր իրականացնել Արցախում: Այդ թվում հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ մահմեդական ընկերոջը (չեմ ուզում անունը նշել՝ խնդիրներ չստեղծելու համար)` Շուշիի մզկիթը միասին վերականգնելու համար:

Հիշեք, որ չարին երբեք չի կարելի չարությամբ պատասխանել. նա դրանից մեծանում է և ավելի ու ավելի ուժեղ դառնում: Սումգայիթից հետո տեղի է ունենում Խոջալուն, և այդպես անվերջ: Այդ ճանապարհն ինձ համար միշտ անընդունելի է եղել, որովհետև այն ապագա չունի, դա միայն փակուղի է, որը, ցավոք, լավ ելք չի ունենում:

Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մեծ թվով ադրբեջանցիների, որոնց հետ այստեղ առնչվել եմ, մարդկային արժեքներին նրանց հավատարմության համար, անգամ այն դեպքում, երբ նրանք ինձ թշնամի են համարում և իրենց մոտ կուտակված դժգոհություն կա: Նրանք պահպանել են իրենց մարդկային կերպարը: Իսկ բոլոր նրանց, ովքեր իրենց այլ կերպ են պահել, ես անկեղծ խղճում եմ և ներում, ինչպես նաև այն հայերին, որոնք Հայաստանում են նույն կերպ վերաբերվում ինձ և ընտանիքիս:

Ես լավատես եմ և հավատում եմ, որ չնայած այս ամենին, հաղթահարելու ենք բոլոր մարտահրավերներն ու դժվարությունները, և նորից ապրելու ենք մեր հայրենիքում՝ հարևանների հետ խաղաղությամբ, հարգելով միմյանց: Հավատում եմ, որ կհաղթահարենք փոխադարձ թշնամանքն ու կուտակված ատելությունը, ինչպես դա ստացվել է որոշ ժողովուրդների մոտ:

Բայց եթե մենք ուզում ենք դա իսկապես անել, մեզ պետք է իրական երկարաժամկետ խաղաղություն՝ ոչ թե թղթի վրա ստորագրված, այլ կյանքի կոչված: Մենք պետք է հիշենք, որ մեզ ոչ ոք ոչնչով պարտական չէ, որ միայն ուժեղ մարդկանց հետ, էլիտա, արժանապատվություն, պատիվ ունեցող երկրի հետ կարող են իրական պայմանավորվածություններ ձեռք բերվել:

Դա մեծ պատասխանատվություն է այն էլիտայի համար, որը էլիտա է համարվում ոչ թե նրա համար, որ շատ փող, կապեր, ուժ կամ անգամ՝ ինտելեկտ ունի, այլ այն էլիտայի, որը հասկանում է, որ ում շատ է տրված, նրանից էլ ավելին է պահանջվում: Եվ այդ իրական էլիտայի մոտ անձնականը միշտ հանրության նկատմամբ պարտքից հետո է, ազգի ու երկրի ապագայի նկատմամբ պատասխանատվությունը միշտ գերակա է անձնական բոլոր շահերի ու ցանկությունների նկատմամբ:

Եվ վերջինը՝ ի հիշատակ այս սարսափելի հակամարտության բոլոր զոհերի: Ես խորապես համոզված եմ, որ կան ավելի կարևոր բաներ, քան մեկ մարդու կյանքը. դա քո մեջ բարու, լույսի, արժեքների, սրբությունների, հոգևորհիմքերի նկատմամբ հավատի պահպանման անհրաժեշտությունն է, որը մարդուն տարբերում է ռոբոտից: Քանի որ առանց դրա աշխարհը կխարխափի քաոսում կամ կկործանվի ջրհեղեղներից կամ ուրիշ աղետներից: Չի կարելի դառնալ ոսկե հորթի ստրուկը: Այդ ամենն արդեն եղել է մարդկության պատմության մեջ: Եկե՛ք թույլ չտանք դրա կրկնությունը և դրա համար գործադրենք բոլոր ջանքերը, քանի որ արժեքների նկատմամբ հավատը մեր ապագայի հիմքն է:

Ուստի հանուն այս հիմնարար արժեքների, հիմնասյուների և պատգամների պահպանման, որոնք ինձ համար կարևորագույն նշանակություն ունեն, ես պատրաստ եմ ինքս ինձ հետ հաշտ գնալ մինչև վերջ ու միանգամայն երջանիկ լինել։ Քանի որ երջանկությունն սկսվում և ավարտվում է քո մեջ, երբ դու ինքդ քեզ հետ ներդաշնակ ես:

Ես ուրախ եմ, որ կարող եմ ծառայել իմ ժողովրդին և այն սկզբունքներին, որոնք ես համարում եմ կարևոր ողջ մարդկության, ոչ թե միայն մեր ժողովրդի համար:

Եվ վերջինը. Ես այստեղ հասկացա, որ երբեք չի կարելի տրվել հուսալքությանը, անտարբերությանը, և հասկացա, թե ինչու է դա յոթը մեղքերից ամենասարսափելին: Մի ժամանակ կարծում էի ավելի վատ է նախանձը կամ գոռոզությունը: Մինչդեռ հուսալքությունը, վհատությունը նշանակում է, որ քո մեջ մարել է Աստծո կայծը, որ դու դադարել ես հավատալ, որ դու պարզապես ձեռքերդ բարձրացրել ու հանձնվել ես:Կոչեմ անում՝ երբեք դա չանեք: Կուզենայի, որ մենք երբեք չհիասթափվեինք և չտրվեինք հուսալքությանը: Խնդրում եմ: Դա մեր ապագայի հիմքն է, այդ իսկ պատճառով ես գնահատում եմ այն շանսը, որ ինձ տրվել է: Ես կանեմ ամեն ինչ, ինչ կարող եմ և կշարունակեմ անել, ինչ կարող եմ:

Ես բոլորիդ սիրում եմ: Համոզված եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Ես միշտ եղել եմ, կամ ու լինելու եմ ձեզ հետ: Ես մարդ եմ, որն ուզում է ապրել, սիրել և շարունակել իր գործունեությունը: Բայց ես կարծում եմ, որ այն, ինչ անում եմ, ճիշտ է, քանի որ դա միակ ճանապարհն է դուրս բերելու ձեզ այն անտարբերությունից, որում գտնվում եք:

{Շարունակում է հայերեն }Լյոխ լավա լինելու:

Վստահ եմ, որ չնայած բոլոր դժվարություններին, որոնք կանգնած են մեր առջև, մենք կհաղթահարենք դրանք: Ես ձեզ հետ եմ որպես Ռուբեն Վարդանյան, Կառլենի տղան, Համո Վարդանյանի թոռը և իմ ողջ ժառանգությամբ՝ ծնողների, նաև արցախցի տատիկի ժառանգությամբ: Շնորհակալ եմ ձեզ , որ ինձ տվել եք հայ լինելու և իմ հայրենիքը սիրելու այս երջանկությունը»:

Tags: Tribune.amռուբեն վարդանյանբաքվի բանտԲաքվի ռազմագերիներ
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

«Ադրբեջանի հետ քննարկվողը ոչ թե խաղաղության պայմանագիր է, այլ Հայաստանի դենացիոնալիզացիայի ծրագիր». Սաղաթելյան
Քաղաքականություն

«Վարչախմբի կողմից հետապնդվողներին աջակցելը բոլորիս պարտքն է»․ Իշխան Սաղաթելյանը կոչ է արել միանալ հաջակցություն Սամվել Կարապետյանի կայանալիք հավաքին

03/07/2025
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան. ՈՒՂԻՂ
Քաղաքականություն

ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան. ՈՒՂԻՂ

03/07/2025
«Մենք բաց և պատրաստակամ ենք խորացնելու Չինաստանի հետ հարաբերությունները՝ առանց որևէ սահմանափակումների». Արարատ Միրզոյան
Քաղաքականություն

«Մենք բաց և պատրաստակամ ենք խորացնելու Չինաստանի հետ հարաբերությունները՝ առանց որևէ սահմանափակումների». Արարատ Միրզոյան

03/07/2025
«Մայր Տաճարի զանգերը հնչեցվեցին, հավաքվածների թիվը չի գերազանցել 1,500-ը, ևս մեկ փաստարկ, որ Կտրիճ Ներսիսյանը պետք է րոպե առաջ ազատի Վեհարանը». Փաշինյան
Քաղաքականություն

«Մայր Տաճարի զանգերը հնչեցվեցին, հավաքվածների թիվը չի գերազանցել 1,500-ը, ևս մեկ փաստարկ, որ Կտրիճ Ներսիսյանը պետք է րոպե առաջ ազատի Վեհարանը». Փաշինյան

03/07/2025
«Միացրեք էս զիբիլը», «Не смешно. պետական գույքին մի ասեք՝ էս զիբիլը». տեսանյութ
Քաղաքականություն

«Միացրեք էս զիբիլը», «Не смешно. պետական գույքին մի ասեք՝ էս զիբիլը». տեսանյութ

03/07/2025
Ես նախարար եմ, պարտավոր եմ լինել կուլտուրական․ Սրբուհի Գալյան. տեսանյութ
Քաղաքականություն

Ես նախարար եմ, պարտավոր եմ լինել կուլտուրական․ Սրբուհի Գալյան. տեսանյութ

03/07/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Կարևոր
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

21/01/2025
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

0
Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

0
«Ադրբեջանի հետ քննարկվողը ոչ թե խաղաղության պայմանագիր է, այլ Հայաստանի դենացիոնալիզացիայի ծրագիր». Սաղաթելյան

«Վարչախմբի կողմից հետապնդվողներին աջակցելը բոլորիս պարտքն է»․ Իշխան Սաղաթելյանը կոչ է արել միանալ հաջակցություն Սամվել Կարապետյանի կայանալիք հավաքին

03/07/2025
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան. ՈՒՂԻՂ

ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան. ՈՒՂԻՂ

03/07/2025
«Մենք բաց և պատրաստակամ ենք խորացնելու Չինաստանի հետ հարաբերությունները՝ առանց որևէ սահմանափակումների». Արարատ Միրզոյան

«Մենք բաց և պատրաստակամ ենք խորացնելու Չինաստանի հետ հարաբերությունները՝ առանց որևէ սահմանափակումների». Արարատ Միրզոյան

03/07/2025
«Մայր Տաճարի զանգերը հնչեցվեցին, հավաքվածների թիվը չի գերազանցել 1,500-ը, ևս մեկ փաստարկ, որ Կտրիճ Ներսիսյանը պետք է րոպե առաջ ազատի Վեհարանը». Փաշինյան

«Մայր Տաճարի զանգերը հնչեցվեցին, հավաքվածների թիվը չի գերազանցել 1,500-ը, ևս մեկ փաստարկ, որ Կտրիճ Ներսիսյանը պետք է րոպե առաջ ազատի Վեհարանը». Փաշինյան

03/07/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.