ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը երեկ երեկոյան հասել է Թեհրան, հայտնել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Իսմայիլ Բաղային:
Ինչպես նշում է Mehr գործակալությունը, Բաղային մանրամասնել է, որ նամակը ներկայումս ուսումնասիրման փուլում է: Իշխանություններն արձագանքի ձևի վերաբերյալ որոշում կկայացնեն ավելի ուշ:
Թրամփն ավելի վաղ ասել էր, որ Խամենեիին ուղղված նամակում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցելու առաջարկ է արել: Նշվել էր նաև, որ նամակը տեղ է հասցվել տարածաշրջանային պետություններից մեկի միջոցով: