Հիմա ժամանակն է պարտավորվել խաղաղություն հաստատել, ստորագրել և վավերացնել պայմանագիրը` սկիզբ դնելով Հարավային Կովկասի բնակիչների բարգավաճման նոր դարաշրջանին. այս մասին ասվում է Պետքարտուղարության՝ Հայաստանին և Ադրբեջանին ուղղված հաղորդագրությունում:
«ԱՄՆ-ն շնորհավորում է Հայաստանին և Ադրբեջանին պատմական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտելու կապակցությամբ: Սա երկու երկրների համար հնարավորություն է շրջելու տասնամյակների վաղեմության հակամարտության էջը՝ նախագահ Թրամփի` ավելի խաղաղ աշխարհի տեսլականին համահունչ», – ասվում է հաղորդագրությունում: