Գործող ցիկլոնը հանրապետությունում կմնա մինչև մարտի 23-ը ներառյալ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«ժամանակ առ ժամանակ, որոշակի դադարներով, մարզերի մեծ մասում, այդ թվում՝ նաև Երևանում, տեղումներն առաջիկա 5 օրերին կշարունակվեն»,- գրել է Սուրենյանը: