• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Քաղաքականություն

«Պայքարել՝ նշանակում է հրաժարում հազար ու մի բանից, իսկ պայքարել Ալենի դեմ՝ նույն Ալենից գործուղում կամ այլ բոնուսներ ակնկալելով՝ դեգրադացնում է պայքարը». Վահե Հովհաննիսյան

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
21/03/2025
/ Քաղաքականություն, Լրահոս
0
«Հասարակությունը հենց սկսի վիրավորվել՝ փոփոխությունները սկսվելու են». Վահե Հովհաննիսյան
0
SHARES
13
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

Պատմության հեգնանք է. մեր պետությունը ձևավորվել է «Պայքար, պայքար մինչև վերջ» կարգախոսով, և այսօր մարման շեմին է՝ առանց որևէ պայքարի։  Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Երեկ մի ազդեցիկ ՔՊ-ական մեծ խումբ լրագրողների ներկայությամբ վիրավորեց կին լրագրողի։ Բնական ռեակցիան պետք է լիներ բոլոր լրագրողներով այդ անձի հետ բրիֆինգի դադարեցումը, ի համերաշխություն, և լրատվամիջոցների հետագա միասնական որոշումը՝ բոյկոտել այդ անձին։ Սա մինի պայքարի դրվագ էր։

Ստամբուլի քաղաքապետի ձերբակալումից հետո Թուրքիայի հասարակությունը հեղեղեց խոշոր քաղաքների փողոցները, իսկ հիմնական ընդդիմադիր խմբակցությունը տապալեց խորհրդարանի աշխատանքը՝ շրջափակելով ամբիոնը։

Հազար պատճառ կարող ենք բռնել, որ արժանապատվության մղումով դուրս չգանք փողոց։ Արցախ հանձնելուց մեկ շաբաթ առաջ ու մեկ շաբաթ հետ այս ԱԺ-ն հանգիստ աշխատել է, և սա խարան է։ Առանձին պատգամավորների անհատական ու անկեղծ ըմբոստությունը գնահատելի է, բայց պատմական խոշոր պատկերը չի փոխելու։

Պայքարողների խումբն այնքան է զտվել ու բյուրեղացել, որ զարմանում ես, երբ նոր դեմքեր ես տեսնում։ Ոստիկանության բաժանմունքում խոշտանգված տղայի իրավունքների համար, Բաքվում պահվող գերիների համար, լրագրողի իրավունքների համար. նույն ակտիվն է՝ համառ, չկոտրվող, փոքրաթիվ։ Բայց ինչի՞ մասին եմ խոսում, եթե Արցախի շրջափակման ժամանակ մենք ըստ էության չենք պայքարել։ Սա մնալու է մեր խարանը։ Եվ շատերի լռությունը մեծապես նպաստեց պայքարի մթնոլորտի դեգրադացմանը և պայքարի թիրախի լղոզմանը։

Բաքվում պահվող մեր հայրենակիցների համար մենք իրականում պայքարո՞ւմ ենք։

Ընդհանրապես պետք է ճշտել, թե ինչ ասել է պայքար, և ի´նչ է պետք դրա համար։

Իմ ընկալմամբ՝ պայքարը խնդիրը հստակ ձևակերպելն է և դրան հասնելու համար հստակ ջանք թափելը։ Պայքարի համար շատ կարևոր են ազնվությունը, կամքը և խելքը։

90-ականների լիդերները Հայաստանում և Արցախում իսկապես պայքարել են ու նաև՝ այս որակներով։

Ժամանակն է պարզ ասելու, որ հակաիշխանական պայքարի ֆորմատներից այնքան անմիտ ու վտանգավոր բաներ են հնչել և հնչում, որոնք որևէ կերպ չէին (չեն ) կարող հաջողության բերել։

Ժամանակն է ընդունել, որ մեր վերջին 5-6 տարիների պայքարում հաճախ է եղել, որ հարթակը, հրապարակը և հրապարակի տարբեր հատվածներ ունեցել են տարբեր նպատակներ և պայքարի տարբեր իդեաներ։

Պայքարի տարբեր փուլերից հետո բանտերում հայտնվել են տասնյակ ակտիվիստներ, կրել մեծ դժվարություններ՝ զրկված լինելով տարրական աջակցությունից։ Եվ եթե չլինեին մի խումբ իրավաբաններ, իրավապաշտպաններ, որոնք կամովի ստանձնում էին նրանց պաշտպանությունը, ի՞նչ էր լինելու այդ ազնիվ պայքարող մարդկանց հետ։ Ինչո՞ւ չձևավորվեց «պայքարի պաշտպանության» միասնական ճակատ, որը կախված չէր լինի անհատ իրավապաշտպանների բարի կամքից և անձնական ազնվությունից, այլ մեխանիզմներ կներդներ ավելի լայն իրավական և այլ պաշտպանության համար։ Փող չկա՞։

Պայքարել՝ նշանակում է նաև ինչ-որ բանից հրաժարում՝ կոմֆորտից, եկամուտից, գույքից, հազար ու մի բանից։ Պայքարել Ալենի դեմ՝ նույն Ալենից գործուղում կամ այլ բոնուսներ ակնկալելով՝ սա ի սկզբանե դեգրադացնում է պայքարը։ Ոչինչ չանել՝ թաքնվելով «վրեքներս էսքան գործ կա», կամ «կորցնելու շատ բան ունեմ» ձևակերպումների հետևում, նույնպես այսօրվա տրամաբանությունից դուրս է։ Մենք կորցրել ենք հարենիք, հազարավորները կորցրել են կյանքն ու առողջությունը։ Հարյուր հիսուն հազար մարդ կորցրել է իր ամբողջ ունեցվածքը, իր պապենական տներն ու հողերը։ Մենք կորցրել ենք շքեղ քաղաքներ ու գյուղեր, Գանձասար ու Ամարաս, կորցրել ենք ապագա, բայց պետք է ըմբռնումո՞վ մոտենանք հանուն գույքի պաշտպանության պայքարից խուսափողներին։

Մի այլ թեմա է դրսի որոշ ազդեցիկ հայերի ինքնաարդարացումը. դե՜, մեզ ռուսները պիտի ասեն, որ անենք։ Բա որ չասե՞ն։ Մենք նաև պարզ պետք է ասենք, որ Արևմուտքի հայկական ազդեցիկ շրջանակները և շատ գործիչներ լռել են, ձայն չեն հանել, որովհետև Բայդենի վարչակարգը չի խրախուսել Արցախի համար ձայն հանելը, կամ՝ Նիկոլի դեմ խոսելը։ Հո չէի՞ն վտանգելու իրենց բիզնեսը, կարիերան…

Չպայքարելու համար պսևդո-ինքնարդարացման հազար պատճառ կարելի է հորինել։ Սա բերում է հավաքական նեխման։ Եվ հասարակ մարդկանց ներսում կուտակվող բողոքն ու լարվածությունը, պայքարի ալիքի վերածվելու փոխարեն, քայքայվում է ու վերածվում անզորության զգացման։ Իսկ պետք է անել ուղիղ հակառակը՝ մարդկանց ազնիվ բողոքը վերածել ազնիվ, համառ ու գրագետ պայքարի»:

Tags: Ազգային ժողովԱլեն ՍիմոնյանTribune.amվահե հովհաննիսյանպայքար

Վերջին նորություններ

  • Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը պտտվում է Սև ծովի վրայով
  • Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը կընդլայնվի
  • Ուկրաինային տրամադրվող օգնությունը ԵՄ-ից դուրս երկրներից կարող է կրճատվել մոտ հինգ անգամ. FT
  • Ֆրանսիան առաջին անգամ անօդաչու թռչող սարքերի դեմ մարտական լազեր է փորձարկել «Շառլ դը Գոլ»-ում
  • Թրամփը խոստացել է արգելել «արհեստական ​​բանականություն» տերմինը

Արխիվ

  • Հոկտեմբերի 2026
  • Սեպտեմբերի 2026
  • Օգոստոսի 2026
  • Հուլիսի 2026
  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.