• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
30/06/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս

Թրամփի խորհրդականը ստանձնել է լրագրողին Սպիտակ տան գաղտնի չաթ ներառելու սկանդալի պատասխանատվությունը

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
26/03/2025
/ Լրահոս, Գլխավոր նորություններ, Միջազգային լուրեր
0
Թրամփի խորհրդականը ստանձնել է լրագրողին Սպիտակ տան գաղտնի չաթ ներառելու սկանդալի պատասխանատվությունը

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հարցազրույց է տվել Fox News հեռուստաալիքին գաղտնի նամակագրության արտահոսքի հետ կապված սկանդալից հետո. խոսքը երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ գաղտնի չաթի մասին է, որում պաշտոնյաները քննարկում էին Եմենում ռազմական գործողության պլանավորումը և որին պատահաբար ավելացվել է Atlantic ամսագրի գլխավոր խմբագիր, լրագրող Ջեֆրի Գոլդբերգը։ Ուոլցը ստանձնել է կատարվածի պատասխանատվությունը և ասել, որ «լավագույն տեխնիկական ուղեղները» հիմա պարզում են, թե ինչպես է դա տեղի ունեցել։

«Դե, տեսեք, աշխատողը պատասխանատու չէր: Եվ ես ստանձնում եմ ամբողջ պատասխանատվությունը: Ես ստեղծել եմ խումբ, իմ գործն էր համոզվել, որ ամեն ինչ համակարգված է», – ասել էր Ուոլցը:

Նախագահի խորհրդականը հավելել է, որ չգիտի, թե ինչպես է Atlantic-ի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգի համարը հայտնվել իր հեռախոսային կոնտակտներում։ «Իհարկե, ես չեմ նկատել, որ այդ անհաջողակը ներառվել է խմբում: Թվում էր, թե դա ուրիշ մեկն է: Այժմ փորձում ենք պարզել՝ արդյո՞ք դա միտումնավոր է արվել, թե՞ տեղի է ունեցել այլ տեխնիկական ճանապարհով: Մենք փորձում ենք պարզել»,- ասել է նա հարցազրույցում և հավելել, որ ինքը կապ չի ունեցել Գոլդբերգի հետ՝ նրան անվանելով ստախոս, տականք և «սարսափելի համբավ ունեցող տղա»։

Հիշեցնենք, որ Atlantic ամսագրի գլխավոր խմբագիր, լրագրող Ջեֆրի Գոլդբերգը պատահաբար ավելացվել է Signal հաղորդագրությունների հավելվածի գաղտնի խմբային չաթում, որտեղ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի բարձրաստիճան անդամները քննարկում էին Եմենի հութիների դեմ առաջիկա ռազմական գործողության մանրամասները: Գոլդբերգն այս մասին հայտնել է «Թրամփի վարչակազմը պատահաբար ինձ հաղորդագրություն է ուղարկել իր ռազմական ծրագրերի մասին» վերտառությամբ հոդվածում, գրում է dw.com-ը։

Սա, հավանաբար, անվտանգության համակարգում ամենալուրջ խախտումներից մեկն է ԱՄՆ-ի նորագույն ռազմական պատմության մեջ: Ինչպես գրում է The Guardian-ը, կատարվածը սկանդալ է առաջացրել երկրում. Սենատի թե՛ հանրապետական, թե՛ դեմոկրատ անդամները կատարվածը «աղետ» են որակել:

Գոլդբերգի խոսքով՝ ինքն առցանց չաթի հրավեր է ստացել այս տարվա մարտի 11-ին՝ Վաշինգտոնի կողմից Եմենում հութիների դեմ ռազմական գործողություններ սկսելուց ընդամենը 4 օր առաջ։ Զրույցին մասնակցել է 18 մարդ, որոնց թվում են եղել ամերիկյան ղեկավարության առանցքային ներկայացուցիչներ, մասնավորապես՝ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը:

Ինչպես գրում է Atlantic-ի գլխավոր խմբագիրը, պաշտոնյաները մանրամասն քննարկել են հարվածների ժամկետներն ու թիրախները, այլ երկրների հնարավոր արձագանքը, ինչպես նաև հնարավոր ռիսկերն ու հետևանքները։ Գոլդբերգի խոսքով՝ ռազմական գործողության մեկնարկից երկու ժամ առաջ չաթ է ուղարկվել ԱՄՆ ռազմական գործողությունների մանրամասն ծրագիրը։ Այն պարունակում էր «ճշգրիտ տեղեկատվություն զենքի, թիրախների և ժամկետների մասին», ասվում է նյութում:

Atlantic-ի գլխավոր խմբագիրը սկզբում կասկածել է չաթի իսկությանը:

«Նախկինում ես երբեք չեմ հանդիպել գաղտնիության նման բացահայտ խախտման: Ազգային անվտանգության խորհրդի անդամներն օգտագործում են Signal-ը, բայց սովորաբար միայն հանդիպումներ կազմակերպելու և նյութատեխնիկական հարցեր լուծելու համար, այլ ոչ թե ռազմական գործողություններ քննարկելու համար», – ասել է Գոլդբերգը:

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Բրայան Հյուզն ասել է, որ կառավարությունը ներկայումս հետաքննում է, թե ինչպես է լրագրողի հեռախոսահամարն ավելացվել կառավարության զրույցին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ «ոչինչ չգիտի» միջադեպի մասին։

Tags: Tribune.amԹրամփսպիտակ տուն
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Հայաստանի շահերից է բխում ՀԱՊԿ-ում անդամակցության շարունակությունը. Կրեմլ
Քաղաքականություն

Հայաստանի շահերից է բխում ՀԱՊԿ-ում անդամակցության շարունակությունը. Կրեմլ

30/06/2025
Ռուբեն Ռուբինյան ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր
Քաղաքականություն

Ռուբեն Ռուբինյան ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

30/06/2025
Արագացել է վարկերի աճի և գնաճի տեմպը.  «Լույս» հիմնադրամ
Լրահոս

Արագացել է վարկերի աճի և գնաճի տեմպը. «Լույս» հիմնադրամ

30/06/2025
«ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը Երևանի ինքնիշխան իրավունքն է». Պեսկով
Քաղաքականություն

«Կրեմլը ցավում է Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների կայացրած որոշումների համար». Պեսկով

30/06/2025
«Ակնհայտ է քաղաքական հետապնդումը». Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին
Իրավունք

«Ակնհայտ է քաղաքական հետապնդումը». Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին

30/06/2025
Փետրվարի 1-ից տրանսպորտում կլինեն հսկիչներ
Իրավունք

Երևանում ուղևորը բռնության է ենթարկել 46 համարի ավտոբուսի վարորդին

30/06/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Կարևոր
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

21/01/2025
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

0
Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

0
Հայաստանի շահերից է բխում ՀԱՊԿ-ում անդամակցության շարունակությունը. Կրեմլ

Հայաստանի շահերից է բխում ՀԱՊԿ-ում անդամակցության շարունակությունը. Կրեմլ

30/06/2025
Ռուբեն Ռուբինյան ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

Ռուբեն Ռուբինյան ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

30/06/2025
Արագացել է վարկերի աճի և գնաճի տեմպը.  «Լույս» հիմնադրամ

Արագացել է վարկերի աճի և գնաճի տեմպը. «Լույս» հիմնադրամ

30/06/2025
«ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը Երևանի ինքնիշխան իրավունքն է». Պեսկով

«Կրեմլը ցավում է Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների կայացրած որոշումների համար». Պեսկով

30/06/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.