• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Քաղաքականություն

Եվրախորհրդարանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության տարելիցը, զուգահեռներ անցկացրել Արցախում իրականացված էթնիկ զտման հետ

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
04/04/2025
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ, Միջազգային լուրեր
0
Եվրախորհրդարանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության տարելիցը, զուգահեռներ անցկացրել Արցախում իրականացված էթնիկ զտման հետ
0
SHARES
7
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

Եվրոպական խորհրդարանի ապրիլի 3-ի լիագումար նիստի ընթացքում հատուկ ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Եվրոպական խորհրդարանի բազմաթիվ պատգամավորներ ընդգծել են պատմական այդ ողբերգության և վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի հարկադիր տեղահանումների միջև խոր զուգահեռները։ Խորհրդարանականները Թուրքիային և Ադրբեջանին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ որպես հաշտեցման կարևոր քայլ և խստորեն քննադատել ԵՄ-ի շարունակական համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ չնայած վերջինիս գործողություններին։ Հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից:

ԵԺԿ խմբակցությունից Միրիամ Լեքսմանն ընդգծել է ճանաչման և հաշտեցման հիմնական կապը՝ նշելով․ «Հարաբերությունների կարգավորման միակ ուղին ճանաչելն ու ճանաչման ուղղությամբ աշխատանքն է։ Ճանաչումն ու հաշտեցումը պահանջում են քաջություն՝ առերեսվելու անցյալին և ապագան կառուցելու պատմական ճշմարտության վրա։ Սա առավել քան երբևէ կարևոր է այսօր, երբ հարյուր հազարավոր մարդիկ Լեռնային Ղարաբաղից տեղահանվել են Ադրբեջանի կողմից իրականացված վայրագությունների պատճառով»։

Խորհրդարանի սոցիալ-դեմոկտրատական քաղաքական խմբից Յանիս Մանիատիսը շարունակելով նախորդ բանախոսի միտքը՝ մասնավորապես ասել է․ «․․․Դա հիշեցնում է վերջին դեպքերը Լեռնային Ղարաբաղում, երբ հարյուր հազարավոր մարդիկ ստիպված եղան լքել իրենց տները, և նրանց մշակութային ժառանգությունը ենթարկվեց համակարգված ոչնչացման։ Սա ցավալի հիշեցում է այն բանի, որ առանց հիշողության ու ճանաչման անցյալը կրկնվելու է»։ Մանիատիսը նաև համեմատություն է անցկացրել Օսմանյան Կայսրությունում հույների, հայերի և ասորիների հալածանքների և Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանումների միջև՝ նշելով, որ իր ընտանիքը ևս դարձել է այդ հալածանքների զոհը՝ ստիպված դառնալով փախստական։ Նա ԵՄ-ին կոչ է արել ավելացնել ճնշումը Թուրքիայի վրա՝ «իր անցյալի հանցագործությունները» ճանաչելու համար։

Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների խմբակցությոնից Նիկոլա Բայը, ընդգծելով պատմական համատեքստն ու առկա սպառնալիքները, նշել է. «110 տարի առաջ հայ ժողովուրդը ենթարկվեց սարսափելի ցեղասպանության Թուրքիայի կողմից, որը մինչ այժմ չի ճանաչել այդ հանցագործությունը։ 110 տարի շարունակ նրանք փորձել են զավթել հայկական հողերը և վերացնել հայ ժողովրդին»։ Նա նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ զգուշացրել է․«Չլինենք միամիտ. Ադրբեջանի պահանջները ցուցաբերում են Բաքվի վատ մտադրությունները։ Մենք պետք է հաստատակամ կանգնենք հայ ժողովրդի կողքին և ապահովենք, որպեսզի Թուրքիայի և Ադրբեջանի հետ ցանկացած համաձայնություն հիմնված լինի Հայաստանի տարածքային ամբողջականության և հայ ժողովրդի իրավունքների ճանաչման վրա»։

Եվրոպական Միության դերը և պատասխանատվությունն այս պատմական զուգահեռների ու շարունակվող ճգնաժամի պայմաններում խորապես քննադատվեցին լիագումար նիստի ժամանակ։ Մարկետա Գրեգորովան (Կանաչներ) կասկածի տակ առավ ԵՄ արժեքների նկատմամբ հավատարմությունը՝ նշելով, որ անցյալի ոճիրների հիշատակումը պետք է վերածվի ներկա անարդարությունների դեմ գործողությունների․ «Մենք չենք կարող շարունակել փակել մեր աչքերը, երբ դա հարմար է մեզ»։ Գրեգորովան ընդգծել է Լեռնային Ղարաբաղից հայերի հարկադիր տեղահանումը՝ միաժամանակ նշելով, որ ԵՄ երկրները շարունակում են գազ ներմուծել Ադրբեջանից և պահպանում են համագործակցության հուշագիրը Բաքվի հետ։ Նրա կոչն էր․ «Աջակցենք Հայաստանին՝ տարածաշրջանում մնացած վերջին ժողովրդավարությանը»։

Նույն լրջությամբ հարցին անդրադարձավ նաև Պերնանդո Բարենա Արզան (Ձախեր), ով տեղի ունեցածը բացահայտ կոչեց «էթնիկ զտում»։ Նա ԵՄ-ին կոչ արեց վճռականորեն դատապարտել Ադրբեջանի գործողությունները և չմոռանալ հայ փախստականների ու քաղաքական բանտարկյալների ճակատագիրը, որոնք ենթարկվում են «կեղծ դատավարությունների և վճիռների»։ Բարենա Արզան պնդեց՝ ԵՄ-ն պետք է ավելի ակտիվ ներգրավվածություն ունենա՝ Ադրբեջանին ստիպելու փոփոխել իր պահվածքը և կանխելու հետագա բռնությունները Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից։

Ամփոփելով ներկայի ու անցյալի այս խորքային վերլուծությունը՝ Մարի Թուսենը (Կանաչներ) շեշտել է՝ Հայոց ցեղասպանությունը մնում է «բաց վերք հայ ժողովրդի և եվրոպացիների հիշողության մեջ»։ Նա ընդգծել է այդ հիշողությունը պահպանելու և ժխտման դեմ պայքարի բարոյական պարտքը։ Թուսենը ցեղասպանության պատմական արդարությունը կապել է հայ ժողովրդի ներկայիս տառապանքների հետ՝ մատնանշելով Ադրբեջանում բանտարկված քաղաքական գործիչներին, Լեռնային Ղարաբաղից տեղահանված հարյուր հազարավոր մարդկանց՝ ովքեր զրկված են վերադարձի իրավունքից։ Պատգամավորն անդրադարձել է նաև ԵՄ-Ադրբեջան էներգետիկ քաղաքականության հետևանքներին։ Խոսքի ավարտին պատգամավորը նկատել է․ «Պատմությունը կրկնվում է այլ ձևերով, բայց նույն անպատժելիությամբ»։

Լիագումար նիստը հստակ ցույց տվեց Եվրոպական խորհրդարանի դատապարտումը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումների վերաբերյալ՝ հաստատելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և հաշտեցման հիմնաքարն է։ Խորհրդարանականնները ԵՄ անդամ պետություններին դիմել են կոչով՝ որդեգրել ավելի հետևողական և սկզբունքային արտաքին քաղաքականություն, որը գերադասում է մարդու իրավունքներն ու միջազգային իրավունքը՝ տնտեսական շահերից։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը, որպես համաեվրոպական կառույց, որը ներկայացված է եվրոպական 14 երկրում, իր խորին շնորհակալությունն է հայտնում այն պատգամավորներին, ովքեր հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և շարունակում լուսաբանել հայ ժողովրդի պայքարը՝ հատկապես Լեռնային Ղարաբաղից բռնի կերպով տեղահանված հայերի։ Մեկնաբանելով այս հարցը՝ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահը կարևորել է մի շարք պատգամավորների կողմից ԵՄ գործադիր իշխանության հասցեին հնչեցված քննադատությունները՝ նշելով, վերջինիս քաղաքական կամքի պակասը «ցեղասպանություն» բառն օգտագործելու, ինչպես նաև այդ հանցագործության զոհերի հանդեպ պատշաճ հարգանք և արժանապատիվ վերաբերմունք ցուցաբերելու հարցում։

Tags: ԱրցախTribune.amեվրախորհրդարանհայոց ցեղասպանություն

Recent Posts

  • Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով
  • Երեխաներիս հեռախոսներն են տարել, չեն վախեցել . Սիմոնյան
  • Մանդատ վերցնելն այլ հարց է. Գյումրիում արտահերթ ընտրություններ կլինե՞ն
  • Երևանի կենտրոնում օդը՝ թույլատրելիից ավելի աղտոտված
  • Լարված իրավիճակ Գյումրու ավագանու նիստին. կյանքս դժոխք է դարձել, ստում եք

Recent Comments

  1. Зеркало казино VAVADA on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  2. Зеркало казино Pin-Up on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  3. aviator game on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  4. aviator game on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  5. микрокредит on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Archives

  • Հուլիսի 2026
  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Categories

  • Իրավունք
  • Հասարակություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Բանակ
  • Ժամանց
  • Exclusive
  • Կարճ միացում
  • ARTCAST
  • Երազում եմ դառնալ
  • Հաղորդումներ
  • 30 րոպե
  • Ֆոտոարխիվ
  • Քաղաքականություն
  • Լրահոս
  • Ռազմական ժամ
  • Տեսանյութեր
  • Տեխնոլոգիաներ
  • Կրթություն
  • Ռազմարդյունաբերություն
  • Գիտական լուրեր
  • Գլխավոր նորություններ
  • Արխիվ
  • Գիտություն
  • Տնտեսություն
  • NewsStand Փոդքասթ
  • Միջազգային լուրեր
  • Պրակտիկանտ
  • Ինսայթ
  • Տարածաշրջան
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.