• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Քաղաքականություն

Ուշացած կոշտացում. նույն Եվրոպան է թույլ տվել, որ Ադրբեջանն իրենց «գլխին նստի». «Փաստ»

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
15/04/2025
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
«Մենք պետք է խաղաղություն հաստատենք Հարավային Կովկասում». Ալիև
0
SHARES
40
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

«Փաստ» օրաթերթը գրում է. Այն, որ Ադրբեջանը թքած ունի մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի վրա, նորություն չէ։ Բայց հարցն այն է, որ Ալիևը կաշկանդված չէ նաև դրա մասին արտահայտվել։ Ու այս անգամ նա արդեն իրեն իրավունք է վերապահում հոխորտալ Եվրախորհրդի, հատկապես ԵԽԽՎ-ի հասցեին՝ բողոքելով այդ կառույցում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցումից։

Ավելին, Ալիևը հայտարարում է, որ Ադրբեջանը չի կատարի Եվրոպական դատարանի կայացրած որոշումները: Իսկ ԵԽԽՎ նախագահն ու խորհրդարանական վեհաժողովի 76 անդամ ներառվում են Ադրբեջանի սև ցուցակում։ Պատճառն այն է, որ եվրոպական բարձրագույն կառույցը համարձակվել է օբյեկտիվ գնահատականներ հնչեցնել Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրների վերաբերյալ։ Իսկ ԵԽԽՎ նախագահը բավական կոշտ հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, թե ոչ ոք չի կարող շանտաժի ենթարկել Եվրոպայի խորհրդին։ Նա ընդգծել է, որ Ալիևն իրեն բռնապետի պես է պահում։

Դե, ինչ, կարծես կարելի է շնորհավորել Եվրոպային: Վերջապես ԵԽԽՎ-ից համարձակվեցին կոշտ հայտարարություն հնչեցնել Ադրբեջանի հասցեին։ Թերևս Եվրոպայի խորհրդի այս կառույցից արդեն հասկանում են, որ այսպես շարունակվել չի կարող, քանի որ Ադրբեջանն անցնում է բոլոր կարմիր գծերը։ Մյուս կողմից՝ արդյո՞ք ուշացած չէ նման հայտարարությունը: Ի վերջո, այսպիսի իրավիճակի համար հենց եվրոպական կառույցներն են մեղավոր, որ փորձել են անընդհատ սիրաշահել Ալիևի ռեժիմին, կամ առնվազն շատ երևույթների վրա աչք են փակել, իսկ եթե ինչ-որ լղոզված հայտարարություններ էլ եղել են, հետևողական չեն եղել, ավելին՝ այդ հայտարարություններին չեն հետևել կոնկրետ պատժամիջոցներ: Արդյունքում հիմա էլ արդեն Ադրբեջանը իրենց «գլխին է նստում»։

Դեռ ավելին՝ տարբեր հետաքննությունները ցույց են տալիս, որ ինչպես եվրոպական տարբեր կառույցներ, ԵԽԽՎ-ն ևս դարձել է Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» կիրառման դաշտ։ Ու դրա հետ կապված կան կոնկրետ քրեական գործեր։ Տարիներ շարունակ նավթադոլարներով և թանկ նվերներով Ադրբեջանը կաշառում էր եվրոպացի պաշտոնյաներին՝ զբաղվելու ադրբեջանական լոբբինգով, և ԵԽԽՎ-ում ձայներ «գնում»: Այսպիսի կոռուպցիոն սխեմաների միջոցով Ադրբեջանը Հայաստանի ու Արցախի դեմ հակաքարոզչություն է իրականացրել։ Եվրոպայում բացահայտ անտարբերությունն ու լռությունն Ադրբեջանն անընդհատ օգտագործում էր Հայաստանի ու Արցախի նկատմամբ ագրեսիայի դիմելու համար, իսկ Եվրոպայի խորհրդից ուղղակի հայտարարություններ ու կոչեր էին հնչում՝ ուղղված «կողմերին»։ Չեղավ մի դեպք, երբ կոնկրետ հասցեական գնահատականներ հնչեցվեին Ադրբեջանի հասցեին։

Դե, «խավիարն» իր գործն անում է։ Դրա հետ մեկտեղ էլ Ադրբեջանը եվրոպական մի շարք երկրների համար դարձել է նավթի ու գազի կարևոր մատակարար։ Ուստի, նավթը եվրոպական մի շարք երկրների ու եվրոպական կառույցների ներկայացուցիչների համար ավելի առաջնային է դարձել, քան իրենց որդեգրած սկզբունքներն ու մարդու իրավունքների օրակարգը։ Դրա համար էլ Ադրբեջանը աջուձախ խախտում է Եվրախորհրդի շրջանակներում գործող բոլոր մեխանիզմները և մարդու իրավունքների հետ կապված նորմերը։ Բաքվում դասական իմաստով բռնապետական ռեժիմ է ձևավորվել՝ միջնադարում ձևավորված խանական կառավարման մոդելով, սակայն Եվրահանձնաժողովի նախագահի բերանով Ալիևին համարում են «վստահելի գործընկեր»։

Մյուս կողմից՝ իր սանձարձակ գործելակերպով Ադրբեջանն ուղղակի հեղինակազրկում է Եվրոպայի խորհուրդը ու հարված հասցնում այս կառույցի միջազգային իմիջին։ Այսպիսի գործելաոճի շարունակման դեպքում միջազգային հանրության կամ անդամ պետությունների կողմից այն կարող է դիտվել որպես անիմաստ, չգործող կառույց, որը խրված է կոռուպցիոն սխեմաների մեջ։ Օրինակ՝ եթե Ադրբեջանը մնալու է Եվրոպայի խորհրդի անդամ, սակայն չի կատարելու ՄԻԵԴ որոշումները, որոնք վերաբերելու են ադրբեջանական պետության կողմից իրագործված հանցագործություններին ու մարդու իրավունքների խախտումներին, ապա հարց է ծագում՝ կառույցի մյուս անդամ պետություններն ինչո՞ւ պետք է կատարեն դատարանի որոշումները։ Այս դեպքում ուղղակի պետք է Ադրբեջանին վռնդել Եվրոպայի խորհրդից կամ կոնկրետ ու չափելի պատժամիջոցներ կիրառել, որպեսզի խելքի գա։ Թե չէ միայն մի քանի դատապարտող կոչերով ու հայտարարություններով հնարավոր չէ սթափեցնել Ադրբեջանին։

Երբ Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը, ապա իրականացրեց արցախցիների բռնի տեղահանությունը, Եվրոպայից ուղղակի դատապարտող «լայթ» հայտարարություններ հնչեցին, որոնք այդպես էլ մնացին… հայտարարություն, իսկ Ադրբեջանը դա գնահատեց որպես կանաչ լույս իր առաջ։

ԵԽԽՎ նախագահի կոշտ հայտարարությունը գուցե ազդակ դառնա, որ այս կառույցը, եվրոպական այլ կառույցներ ևս խոսքից գործի անցնեն։ Միայն հայտարարություններով կամ Բաքվին ուղղված կոչերով անհնար է նրա գործելակերպում տեղաշարժ ապահովել, անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ՝ պատժամիջոցների ու նոր սահմանափակումների տեսքով։ Ադրբեջանը ցույց է տալիս, որ միայն ուժի լեզուն է հասկանում։ Մեկ էլ… կորցնելու վտանգը:

Tags: Tribune.amԱդրբեջանԵՄ

Recent Posts

  • Հաստատվել են միասնական քննությունների լրացուցիչ փուլի անցկացման օրերը
  • Դե ինչ, պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի ելույթը
  • ՔՊ–ն պահել է ՀՀ գլխավոր միջնաբերդը․ Կոնջորյանի ելույթը
  • Հուզմունք, ծափեր ու հրաժեշտ․ Ալեն Սիմոնյանին, Հակոբ Արշակյանին ինչպես հրաժեշտ տվեցին
  • Ֆեյսբուքում հարձակվել էին իմ դեմ, իրենք ագրեսիվ են, ընկերներ․ Գեղամ Նազարյան

Recent Comments

  1. Зеркало казино VAVADA on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  2. Зеркало казино Pin-Up on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  3. aviator game on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  4. aviator game on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  5. микрокредит on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Archives

  • Հուլիսի 2026
  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Categories

  • Իրավունք
  • Հասարակություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Բանակ
  • Ժամանց
  • Exclusive
  • Կարճ միացում
  • ARTCAST
  • Հաղորդումներ
  • 30 րոպե
  • Ֆոտոարխիվ
  • Քաղաքականություն
  • Երազում եմ դառնալ
  • Ռազմական ժամ
  • Տեսանյութեր
  • Տեխնոլոգիաներ
  • Լրահոս
  • Գիտական լուրեր
  • Գլխավոր նորություններ
  • Կրթություն
  • Ռազմարդյունաբերություն
  • Արխիվ
  • Գիտություն
  • Տնտեսություն
  • NewsStand Փոդքասթ
  • Պրակտիկանտ
  • Ինսայթ
  • Միջազգային լուրեր
  • ՏԲ Նյուզ
  • Տարածաշրջան
  • Ադրբեջանն Իրականում

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.