ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Հրազդանում կառուցված առաջին սանիտարական աղբավայրի տարածք։ Այդ մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:
ՏԿԵ փոխնախարար Վարդան Կոստանյանի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզպետներ Ահարոն Սահակյանի և Կարեն Սարգսյանի, Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի և ծրագրի պատասխանատուների հետ տեղում քննարկվել են առաջիկայում աղբավայրի շահագործման հետ կապված վերջին աշխատանքները։
Աղբավայրի տարածքում շինարարական աշխատանքներն ավարտված են, անհրաժեշտ տեխնիկան և աղբամաններն արդեն ներկրված են և տեղում են, շուտով աղբավայրը կսկսի գործել։
Ծրագրի ընդհանուր բյուջեն 11 մլն եվրո է, որի կեսը հանդիսանում է վարկային միջոց, մյուս կեսը՝ դրամաշնորհ։
