Ապրիլի 29-ին Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի էմիրի ազգային անվտանգության խորհրդական Մոհամմադ բին Ահմադ ալ-Մուսնադի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքի անվտանգային իրավիճակը: