Ադրբեջանը Նախիջևանում անցկացրել է առանձին բանակի հրամանատարաշտաբային զորավարժություններ՝ 2025 թվականի պատրաստության պլանի համաձայն, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Տագնապի ազդանշանով ստորաբաժանումները շարժվել են դեպի զորավարժությունների անցկացման շրջաններ, որտեղ ստուգվել են դրանց մանևրելու ունակությունը և հրամանատարական կազմի գործողությունները օպերատիվ միջավայրում։