Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խաթիբզադեն:
Նրա խոսքով՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարող է հանդես գալ որպես միջնորդ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում:
«Կարծում եմ, որ այս հարցը նույնպես կարտացոլվի երկու երկրների ամենօրյա շփումներում»,- հավելել է նա։