Եվրամիությունը սպասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը: Այս մասին լրագրողներին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ:
Կալասը կարծում է, որ Բաքուն և Երևանը շատ մոտ են համաձայնության հասնելուն:
«Կարծում եմ, որ խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումը բխում է բոլոր կողմերի շահերից»,-հավելել է նա: