• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
04/10/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Քաղաքականություն

Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ»

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
22/05/2025
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հատկապես Արցախի հայաթափումից հետո Ադրբեջանը որդեգրել է առավելագույն ճնշման ռազմավարություն՝ փորձելով ոչ միայն սահմանափակել Հայաստանի արտաքին հնարավորությունները, այլև ազդել երկրի ինքնիշխանության, պետականության խորհրդանիշների և ազգային ինքնության վերաիմաստավորման գործընթացների վրա։ Ակնհայտ է, որ թշնամական երկրի պահանջները գնալով ավելանում են և վերաճել են համակարգային վերաձևման ճնշումների՝ ուղղված Հայաստանի ներքին ինստիտուցիոնալ հիմքերի կազմաքանդմանը։

Վերջին շրջանում շրջանառվող մտահոգիչ նորությունն այն է, որ Ադրբեջանը բացահայտ կերպով սկսել է պահանջել Հայաստանի պետական զինանշանի փոփոխություն՝ արդարացնելով, թե դրա վրա պատկերված են իր տարածքային ամբողջականությանը «սպառնացող» խորհրդանիշներ։ Այս պահանջը սոսկ աբսուրդային չէ, այլ շատ վտանգավոր նախադեպ է ստեղծում։ Եթե որևէ այլ պետություն իրեն թույլ է տալիս նման պահանջ ներկայացնել այլ ինքնիշխան պետության պետական խորհրդանիշների հետ կապված, ապա այն արդեն իսկ սպառնալիք է տվյալ երկրի ինքնության հիմքերի համար։ Ու քանի որ ՀՀ զինանշանի վրա առկա խորհրդանիշներն անբաժան մաս են կազմում մեր ազգային պատմության, մշակութային ժառանգության և ինքնության, որոնք հազարամյակների թոհուբոհով են անցել, ապա զինանշանի փոփոխությունը կարող է ազդարարել արտաքին պահանջով Հայաստանի ինքնիշխանության լուծարում։

Հայաստանի այսօրվա իշխանությունների՝ տարիներ շարունակ շարունակվող զիջողական դիրքորոշումը նոր հնարավորություն է տվել Ադրբեջանին ոչ միայն էքսպանսիոնիստական պահանջներ առաջ քաշել, այլև դրանք բարձրաձայնել միջազգային հարթակներում՝ առանց հետևանքների։ Բայց ամենից սարսափելին այն է, որ Հայաստանը նման պահանջների նկատմամբ ոչ միայն չունի համարժեք արձագանքային մեխանիզմ, այլև ՀՀ իշխանություններն իրենք գործողություններով հիմք են նախապատրաստում այդ նկրտումների լեգիտիմացման համար։

Հիշում ենք, թե ինչպես է Փաշինյանը պարբերաբար քննադատել Սահմանադրությունը՝ նշելով, որ Անկախության հռչակագրի բովանդակության հիման վրա Հայաստանը չի կարող գոյություն ունենալ, մեր զինանշանը 1991 թվականից հետո հիմնված պետության հետ կապ չունի և այլն։ Կարելի է անընդհատ թվարկել, բայց եթե ժամանակի մաղի միջով ենք անցկացնում իշխանությունների կողմից Սահմանադրությանը, ազգային խորհրդանիշներին, պատմության դասագրքերին ու, ընդհանրապես, պատմությանը տրված գնահատականները՝ դրանք ներկայացնելով որպես «խնդիրների աղբյուր», ապա տեսնում ենք, որ դրանք այսօր սինխրոն են Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջների հետ։

Սա նշանակում է, որ իշխանության քաղաքական օրակարգը ձևավորվում է ոչ թե ազգային շահերի վրա հիմնված ռազմավարությամբ, այլ հակառակորդի թելադրանքով։ Այս ուղղությամբ քայլերը նախօրոք են արվում՝ հետագա զիջողականությունն արդարացնելու նպատակով։ Սա ոչ այլ ինչ է, քան ինքնիշխանության գաղափարական կազմաքանդում։ Երբ պետությունը սկսում է վերանայել սեփական խորհրդանիշները ոչ թե իր ինքնության, պատմական իրավունքի կամ սոցիալական համախմբման շրջանակում, այլ հակառակորդի պահանջների հիման վրա, դա բացում է մի վակուում, որն իրենց օրակարգով կարող են լցնել արտաքին ուժերը, այդ թվում թշնամական տրամադրված երկրները։

Պատահական չէ, որ նման պահանջների ֆոնին մտահոգություններ կան, թե Ադրբեջանից կարող են պահանջներ հնչել Հայոց պատմության դասագրքերի հետ կապված։ Սա ընդամենը հերթական համընկնումը լինել չի կարող։ Պատմական գիտակցության վերաձևումը ներազգային մտածողությանը հարված հասցնելու ամենաազդեցիկ միջոցն է։

Երբ մի պետություն ստիպում է մյուսին հրաժարվել իր պատմական հիշողությունից, կեղծ «խաղաղության» անվան տակ վերաշարադրել պատմագիտական նարատիվը՝ չեզոքացնելով տարածքային իրավունքի կամ պատմական արդարության բոլոր արմատները, դա ոչ թե խաղաղ գործընթաց է, այլ գաղութարարական տիպի հոգեբանական հարձակման ձև։ Երբ այս ամենին գումարվում են արտաքին քաղաքականության սահմանափակումների վերաբերյալ Ադրբեջանի պահանջները, մասնավորապես Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությունը, թե տարածաշրջանում օտարերկրյա ռազմական ներկայության կարիք չկա, արդեն հասկանալի է դառնում ընդհանուր ռազմավարությունը։ Այսինք, Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում որոշել, թե Երևանը ում հետ կարող է ռազմական կամ ռազմավարական համագործակցություն ունենալ։

Բայց այս պարագայում ամենամեծ վտանգներից մեկն այն է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում ամբողջ գործընթացը ձևավորվում է մի մթնոլորտում, երբ Հայաստանն ընդունել է «խաղաղության օրակարգ», որը չունի իր համար ստեղծված բարդ իրավիճակից դուրս գալու ո՛չ տեսլական, ո՛չ երաշխիքներ, ո՛չ էլ անվտանգության կառուցակարգեր։ Այսպես կոչված՝ խաղաղության պայմանագիրը, որին ձգտում է Հայաստանի ղեկավարությունը, աստիճանաբար վերածվում է պարտադրված մանիպուլյատիվ փաստաթղթի, որի ամեն հաջորդ կետը գրեթե միակողմանի կերպով թելադրվում է Բաքվից»։

Tags: ԱլիևիշխանությունՆիկոլ ՓաշինյանշԱդրբեջանTribune.am
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Միքայել Սրբազանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման
Իրավունք

Միքայել Սրբազանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման

03/10/2025
Դատավորը մտել է մեղքի տակ, չնչին հույս ունեմ, որը չեմ կորցնում. տեսանյութ
Իրավունք

Դատավորը մտել է մեղքի տակ, չնչին հույս ունեմ, որը չեմ կորցնում. տեսանյութ

03/10/2025
«Մի թողեք մեր հայրենակիցներին բռնապետի հետ մեն մենակ». Մամիջանյանը դիմել է  ԵԽԽՎ Նախագահին, ԵԽ Գլխավոր քարտուղարին և անդամ երկրների ներկայացուցիչներին
Քաղաքականություն

«Մի թողեք մեր հայրենակիցներին բռնապետի հետ մեն մենակ». Մամիջանյանը դիմել է ԵԽԽՎ Նախագահին, ԵԽ Գլխավոր քարտուղարին և անդամ երկրների ներկայացուցիչներին

03/10/2025
«Բարձր պաշտոններին պետք է հավակնեն միայն կրթված և փորձառու անձինք»․ Թաթոյան
Քաղաքականություն

«Բարձր պաշտոններին պետք է հավակնեն միայն կրթված և փորձառու անձինք»․ Թաթոյան

03/10/2025
«Եթե համաձայնեցված 13 կետերն իրոք լավն են, ապա ինչո՞ւ չեն հրապարակում և ցրում անվստահության միջավայրը». Արտակ Զաքարյան
Քաղաքականություն

«Եվրամիությունը Եվրոպային փաստացի մղում է պատերազմի». Արտակ Զաքարյան

03/10/2025
«Հայաստանը Եվրամիության համար առանցքային գործընկեր է»․ Ֆոն դեր Լայեն
Քաղաքականություն

«Հայաստանը Եվրամիության համար առանցքային գործընկեր է»․ Ֆոն դեր Լայեն

03/10/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Կարևոր
Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն. «Փաստ»

10/06/2025
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

4
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

4
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
Միքայել Սրբազանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման

Միքայել Սրբազանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման

03/10/2025
Դատավորը մտել է մեղքի տակ, չնչին հույս ունեմ, որը չեմ կորցնում. տեսանյութ

Դատավորը մտել է մեղքի տակ, չնչին հույս ունեմ, որը չեմ կորցնում. տեսանյութ

03/10/2025
«Մի թողեք մեր հայրենակիցներին բռնապետի հետ մեն մենակ». Մամիջանյանը դիմել է  ԵԽԽՎ Նախագահին, ԵԽ Գլխավոր քարտուղարին և անդամ երկրների ներկայացուցիչներին

«Մի թողեք մեր հայրենակիցներին բռնապետի հետ մեն մենակ». Մամիջանյանը դիմել է ԵԽԽՎ Նախագահին, ԵԽ Գլխավոր քարտուղարին և անդամ երկրների ներկայացուցիչներին

03/10/2025
«Բարձր պաշտոններին պետք է հավակնեն միայն կրթված և փորձառու անձինք»․ Թաթոյան

«Բարձր պաշտոններին պետք է հավակնեն միայն կրթված և փորձառու անձինք»․ Թաթոյան

03/10/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.