• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Քաղաքականություն

«Եկեղեցու դեմ պայքարելն արդեն Եկեղեցուց դուրս լինել է». Տեր Աբրահամ Մարտիրոսյան

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
06/06/2025
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
«Եկեղեցու դեմ պայքարելն արդեն Եկեղեցուց դուրս լինել է». Տեր Աբրահամ Մարտիրոսյան
0
SHARES
37
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

Տեր Աբրահամ Մարտիրոսյանը գրում է. «Այս օրերին երկրի բարձրագույն ղեկավարը, իր մերձավոր շրջապատի աջակցությամբ, ամեն գնով փորձում է արհեստածին օրակարգում պահել հակաեկեղեցական արշավը, որը մեր նորագույն պատմության մեջ կմնա որպես այս իշխանությունների կառավարման հերթական ամոթալի դրվագը։ Այս նպատակաուղղված արշավին միացել է նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահը՝ կիրառելով խոսք և բառապաշար, որոնք անցնում են ոչ միայն պետական պաշտոնյանի վարքի, այլև մարդկային և բարոյական պատշաճության բոլոր սահմանները։

Հիշենք, որ հակաեկեղեցական այս արշավը սկիզբ առավ այն պահից, երբ Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ Շվեյցարիայում անցկացվեց միջեկեղեցական համաժողով, որտեղ Նորին Սրբությունը հանդես եկավ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությամբ, Արցախի քրիստոնեական ժառանգության պահպանման հրամայականով, ինչպես նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ վերադարձի պահանջով։ Փոխանակ սատարելու այդ միջազգային կարևոր հարթակում հնչեցված հայանպաստ դիրքորոշումները՝ Հայաստանի իշխանությունները նախընտրեցին հարվածի տակ առնել միակ համազգային հաստատությունը՝ Եկեղեցին և նրա ազգընտիր առաջնորդին։ Փոխանակ շնորհակալություն հայտնելու Նորին Սրբությանը, ընտրեցին անձնական վիրավորանքներն ու մեղսագրումները՝ փորձելով լռեցնել Հայոց Հայրապետին, ում ձայնն այսօր հնչում է այնտեղ, որտեղ լռում են ՀՀ պաշտոնյա հռետորները, և դուրս մղել հասարակական և պետական կյանքից։ Հատկանշական է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն Հոգևոր խորհրդի զուսպ, հավասարակշռված և ազդու արձագանքը փշրեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հեղինակազրկման իշխանական ծրագրի ընթացքը։ Սակայն իշխանությունը չցանկացավ հանձնվել և հիմա, այլ պաշտոնյաների ներգրավմամբ, փորձ է անում նոր թափ հաղորդել այս արշավին՝ հակաեկեղեցական հայտարարությունները դարձնելով ներքաղաքական քննարկման թեմաներ և մոռացության տալով մեր երկրի առջև ծառացած անվտանգային լրջագույն խնդիրները։ Որևէ ողջամիտ պաշտոնյա, անկախ իր կրոնական կամ աշխարհայացքային պատկանելությունից, չի կարող իրեն թույլ տալ նման վիրավորական վերաբերմունք եկեղեցական առաջնորդի նկատմամբ։ Իսկ եթե որևէ մեկը հայտարարում է, թե Հայ Եկեղեցու անդամ է, ապա առավել ևս պարտավոր է նվազագույն հարգանք ցուցաբերել այդ Եկեղեցու առաջնորդի հանդեպ։ Հակառակ դեպքում նման դիրքավորումը դառնում է կեղծիք և մոլորեցնող դիմակ, և այդ անձը ինքն իրեն դուրս է դնում այդ Եկեղեցուց։ Ակներև է, որ այս պաշտոնյաները չունեն անգամ նվազագույն պատկերացում Հայ Եկեղեցու պատմության, նվիրապետական կարգի, կառուցվածքի և նրա դարավոր առաքելության մասին թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։ Հակառակ դեպքում, ամենաուժեղ արտաքին ազդեցության ներքո անգամ, փորձ չէին անի սկսել այս պառակտման տանող գործընթացը՝ արժանանալով մեր ժողովրդի արդար ցասմանը։ Ուստի դատապարտելով Հայոց Հայրապետի դեմ սկսված այս արշավը՝ հորդորում ենք, որ ամեն մարդ, որ անպատասխանատու ամբարտավանությամբ է խոսում, թող հիշի սաղմոսերգուի խոսքը, որ ասում է. «Տերը թող կործանի նենգավոր շրթունքները, և մեծախոս լեզուները, որոնք ասացին. «Լեզուներս երկարացնենք, մերն են մեր շրթունքները, արդ, ո՞վ է մեր տերը» (Սաղմ. 11։3-5)»։

Tags: Տեր Աբրահամ ՄարտիրոսյանTribune.amեկեղեցի

Վերջին նորություններ

  • Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը պտտվում է Սև ծովի վրայով
  • Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը կընդլայնվի
  • Ուկրաինային տրամադրվող օգնությունը ԵՄ-ից դուրս երկրներից կարող է կրճատվել մոտ հինգ անգամ. FT
  • Ֆրանսիան առաջին անգամ անօդաչու թռչող սարքերի դեմ մարտական լազեր է փորձարկել «Շառլ դը Գոլ»-ում
  • Թրամփը խոստացել է արգելել «արհեստական ​​բանականություն» տերմինը

Արխիվ

  • Հոկտեմբերի 2026
  • Սեպտեմբերի 2026
  • Օգոստոսի 2026
  • Հուլիսի 2026
  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.