• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Քաղաքականություն

Չի բացառվում, որ նման արշավն ուղղորդում և ֆինանսավորում է Ադրբեջանը. «Փաստ»

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
12/06/2025
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ, Տնտեսություն
0
Չի բացառվում, որ նման արշավն ուղղորդում և ֆինանսավորում է Ադրբեջանը. «Փաստ»
0
SHARES
53
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նախօրեին հայտնի դարձավ, որ մի քանի երկրում գործող իրավապաշտպան խմբեր հայտարարություն են տարածել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին աշխատակիցների դեմ ներկայացված դատական հայցի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ ԶՊՄԿ-ն դատական հայց է ներկայացրել տարեսկզբին գործադուլ իրականացրած անձանց դեմ՝ պահանջելով շուրջ 5 միլիարդ դրամի փոխհատուցում: Հիմնավորումը հետևյալն է՝ կոմբինատի աշխատանքի խաթարում, ներքին ենթակառուցվածքների ապօրինի արգելափակում և այլն։

Անդրադառնալով նշյալ իրավապաշտպան կազմակերպությունների հայտարարությանը՝ «Փաստի» հետ զրույցում ԶՊՄԿ մամուլի և հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Արայիկ Մարգարյանը նշեց. «Այդ հայտարարությունը նախ և առաջ հայ հասարակությանը կասկածների ու ենթադրությունների տեղիք պետք է տա։ Թեև ինձ համար այն շատ օրինաչափ է։ Մեկ օրինակով բացատրեմ, թե ինչու։ Արդյոք տարօրինակ չեք համարո՞ւմ, որ Հայաստանում գործող ընկերության՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դեմ հայտարարություն են անում աֆրիկյան ու ասիական երկրներից ինչոր տարօրինակ հասարակական կազմակերպություններ։ Տեսեք՝ աշխարհի բոլոր հոգսերը թողած՝ 25 հասարակական կազմակերպություն, հիմնականում այնպիսի երկրներից, որտեղ հաճախ մարդիկ աշխատում են բնամթերքի դիմաց, մի հսկայածավալ հայտարարություն են տարածում Հայաստանում շուրջ 1,000 դոլար աշխատավարձ ստացող ընդամենը 8 աշխատակցի աշխատանքից ազատելու կապակցությամբ»։

Ըստ Մարգարյանի, Ուգանդայում, Կոնգոյում, Քենիայում գործող կազմակերպությունների մտահոգված լինելը քաջարանցի բանվորների աշխատանքային իրավունքով չի կարող կասկած չառաջացնել, նույնիսկ երբ չես տիրապետում փաստերի։

«Իսկ փաստերն էլ ավելի մտահոգիչ են։ Գիտե՞ք , որ ադրբեջանական Environmental Protection First բնապահպանական կոալիցիան, որի հիմնական թիրախը Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտն է, և որը աշխարհով մեկ հայտարարություններ է տարածում՝ մեղադրելով Հայաստանին իբր տարածաշրջանը աղտոտելու մեջ, իր ցանցում որպես աջակից 40 հասարակական կազմակերպություն ունի Քենիայից։ Ավելին, իրենց՝ ադրբեջանական այս նախաձեռնության աջակցության մասին են հայտարարել նաև Ուգանդայից ու Կոնգոյից հասարակական կազմակերպություններ։ Հիմա այս նույն երկրներից ՀԿ-ներ ելել են պաշտպանելու քաջարանցի աշխատակիցների շահերը»,-ասում է ԶՊՄԿ մամուլի և հասարակության հետ կապերի բաժնի ղեկավարն ու հավելում, որ այս համադրությունը և փաստը հայ հասարակության մեջ պետք է առնվազն հիմնավոր կասկած առաջացնի, որ Հայաստանի խոշորագույն հարկատուի դեմ արշավը առնվազն չի բացառվում, որ ուղղորդում և ֆինանսավորում է Ադրբեջանը։

Ամփոփելով՝ մեր զրուցակիցը նշում է. «Բացի այդ, չեմ կարծում, որ Հայաստանում աշխատողների իրավունքներն այն վիճակում են, որ Ինդոնեզիայից կամ Ուգանդայից եկած հորդորակներին պետք է ուշադրություն դարձնել։ Նույնիսկ վիրավորական եմ համարում։ Ցավում եմ, որ Հայաստանում կան այս հայտարարությունը և այդ կազմակերպություններին լուրջ վերաբերվող մարդիկ։ Լավ կլինի, որ այդ կազմակերպություններն իրենց օբյեկտիվությունն ապացուցելու համար մի հայտարարություն էլ տարածեն ոչ թե Հայաստանում մի կազմակերպության կողմից օրենքով սահմանված կարգով իր աշխատակիցներին աշխատանքից ազատելու, այլ, օրինակ՝ Ադրբեջանում Միջազգային Կարմիր խաչի փակման, մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, հալածանքների, ձերբակալությունների կապակցությամբ։ Ես վստահ եմ, որ նման հայտարարություն մենք չենք տեսնի, ու հենց այն պատճառով, որ չեմ բացառում՝ դրանցից ոմանք ուղղորդվում և ֆինանսավորվում են հենց Բաքվի կողմից, և բնականաբար չեն կարող իրենց հովանավորին քննադատել»։

Tags: ԶՊՄԿԶանգեղուրի պղնձամոլիբդենայինTribune.amԱդրբեջան

Վերջին նորություններ

  • Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը պտտվում է Սև ծովի վրայով
  • Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը կընդլայնվի
  • Ուկրաինային տրամադրվող օգնությունը ԵՄ-ից դուրս երկրներից կարող է կրճատվել մոտ հինգ անգամ. FT
  • Ֆրանսիան առաջին անգամ անօդաչու թռչող սարքերի դեմ մարտական լազեր է փորձարկել «Շառլ դը Գոլ»-ում
  • Թրամփը խոստացել է արգելել «արհեստական ​​բանականություն» տերմինը

Արխիվ

  • Հոկտեմբերի 2026
  • Սեպտեմբերի 2026
  • Օգոստոսի 2026
  • Հուլիսի 2026
  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.