Արաբական ու իսլամական երկրների ԱԳՆ ղեկավարները հայտարարությամբ են հանդես եկել՝ բարձրաձայնելով Իրանի դեմ իսրայելական ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտության մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նրանք կոչ են արել հնարավորինս շուտ վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին։
ԱԳՆ ղեկավարներն անհրաժեշտ են համարում ԱԷՄԳ երաշխավորությամբ զերծ մնալ միջուկային օբյեկտների վրա հարձակումներից։