Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազին Սամվել Կարապետյանի իրավունքները պաշտպանելու խնդրանքով:
«Խնդրում ենք միջոցներ ձեռնարկել իրավապահ մարմինների կողմից հակաիրավական գործողությունները կանխելու համար, աջակցել քաղաքացու և հավատացյալ քրիստոնյայի իրավունքները պաշտպանելու համար»,- ասված է հայտարարության մեջ:
«Չեմ կասկածում, որ դուք պետք է իմանաք խոսքի ազատության, մարդու իրավունքների և ազատությունների գինը»,- նշել է կազմակերպության ռուսական ստորաբաժանման փոխնախագահ Մելնիկովը:
