Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքն աբսուրդ է, լրագրողներին ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նա կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ մի քանի օր առաջ արած գրառումն ավելի մոտ է սահմանադրական կարգի տապալմանը, քան՝ Սամվել Կարապետյանի հարցազրույցում հնչեցված միտքը։
«Փաշինյանը գրառում էր արել, որ խմբեր են ստեղծում ու գնալու են Վեհափառին հանեն Վեհարանից, հիմա ուզո՞ւմ եք փորձենք, ես այդ նույն հայտարարությունում Վեհարան ու Վեհափառ բառերը փոխարինեմ վարչապետ ու կառավարության շենք, մինչև այստեղից հասնեմ իմ մեքենան, ինձ կձերբակալեն ու կբերեն դատարան»,- նշեց Վանեցյանը։
Հարցին՝ երբ ԱԱԾ տնօրեն էր, կսպասե՞ր, որ Նիկոլ Փաշինյանը ղեկավարից կվերածվի սովորական բլոգերի՝ նա պատասխանեց. «Եթե չմտածեի՝ հրաժարական չէի տա ու քաղաքականությամբ չէի զբաղվի»։