Սամվել Կարապետյանը Հայաստանի քաղաքացի է, բայց ոչ միայն ՀՀ քաղաքացի, այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ խոսելով գործարար Սամվել Կարապետյանի քաղաքացիությամբ պայմանավորված պաշտոն զբաղեցնելու հարցի մասին։
«Մեր քաղաքացիներին կարող ենք հիշեցնել, որ ներօրենսդրության համաձայն միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարող է լինել Կառավարության անդամ, ԱԺ պատգամավոր և այլն: Սամվել Կարապետյանը երկքաղաքացի է, դրանով ամեն ինչ ասված է»,-նշեց Վարդևանյանը: