Հուլիսի 4-ին, ժամը 18։00-ին ես կլինեմ Երևանի Մաշտոցի պողոտայի հարակից այգում՝ աջակցելու ազգային բարերար Սամվել Կարապետյանին։ Վստահ եմ՝ համատեղ ուժերով մենք կարող ենք արդյունք ունենալ, գրել է Մասիսի քաղաքապետ, «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը։
«Սամվել Կարապետյանը քաղաքական քինախնդրության, բռնաճնշումների, հետապնդումների զոհ է։ Այս ակնհայտ անարդարություններն ու անբարոյականությունները չպետք է տեղ ունենան մեր երկրում։ Հայաստանում արդարությունը պետք է վերականգնվի։
Ուստի կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն, ովքեր սրտացավ են և ովքեր պատրաստ են պայքարել Հայաստանի ապագայի համար, հուլիսի 4-ին՝ ժամը 18։00-ին, գալ Մաշտոցի պողոտա և իրենց ներկայությամբ նոր թափ հաղորդել արդարության համար ընթացող պայքարին»,-գրել է նա։