ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում մասնակցել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններին, և վստահեցրել է, որ Վաշինգտոնը չի ձգտում հետագա վնաս հասցնել Թեհրանին: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Իրանը ցանկանում է խոսել։ Կարծում եմ՝ նրանք ցանկանում են խոսել ինձ հետ, և դրա ժամանակը եկել է»,-հայտարարել Է Թրամփը՝ հինգշաբթի օրը պատասխանելով լրագրողների հարցերին ։
«Կարծում եմ՝ նրանք ցանկանում են հանդիպել։ Նկատի ունեմ, ես գիտեմ, որ նրանք ցանկանում են հանդիպել: Եվ եթե անհրաժեշտ լինի, ես դա կանեմ։ Բայց Իրանի հետ բանակցություններում այժմ ներգրավված է ամերիկյան առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվը Ուիթկոֆը, խորապես ներգրավված է։ Եվ նա ֆանտաստիկ աշխատում է»,-նշել Է Թրամփը։
«Մենք չենք ձգտում նրանց վնաս հասցնել»,-հավելել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը՝ նկատի ունենալով Իրանին: