Ռուսաստանը ողջունում է Աբու Դաբիում այսօր ընթացող հայ-ադրբեջանական ուղիղ բանակցությունները, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Մենք, անշուշտ, ողջունում ենք նման ուղիղ երկխոսության փաստը, մենք բազմիցս տարբեր մակարդակներում ասել ենք, որ կողջունենք խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը», – ընդգծել է նա։