Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը Երևանում ժենգյալով հաց պատրաստեց արցախցի կանանց հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաուերը Հայաստան այցի շրջանակում այցելեց Արցախից Հայաստան տեղափոխված սննդի օբյեկտ՝ «Թեյսթ օֆ Արցախ», որը աջակցություն է ստացել ԱՄՆ ՄԶԳ-ից:
Արցախցի կանայք նրան ծանոթացրին ժենգյալով հացի պատրաստմանը, ներկայացրին, որ միջուկը պատրաստում են 13 տեսակի կանաչիներից, ինչը զարմացրեց Փաուերին: Ապա Փաուերն անձամբ պատրաստեց արցախյան ավանդական ժենգյալով հացը:
«Մեր արտադրանքն արցախյան ավանդական ժենգյալով հացն է: Ներկա պահին ունենք շուրջ 12 տեսակի ժենգյալով հաց»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Թեյսթ օֆ Արցախ»-ի հիմնադիր տնօրեն Միհրան Բաղդասարյանը՝ հավելելով, որ շատ ուրախ են, մեծ պատիվ է հյուրընկալել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավարին:
Ստորև ներկայացնում ենք «Արմենպրես»-ի տեսանյութը.