Դերասան Հովհաննես Ազոյանը գրառում է արել՝ անդրադառնալով Հայաստանում կայացած Ջենիֆեր Լոպեսի համերգին ուղղված պետական միջոցներին։
Ջենիֆեր Լոպեսի պես ոչ ակտուալ արտիստի համերգը պետության վրա 6 միլիոն դոլլարով վաճառած ու կասկածելի ձևով տենդերը շահած կազմակերպությանը շնորհավորում եմ։ Հարիֆների հետ էդպես է պետք անել։
Բայց եթե այդտեղ գործել է հին ու բարի
« откат » -ը , ապա վաղ թե ուշ մասնակիցները ենթարկվելու են պատասխանատվության։
Մեր օրերում ամենինչի գները պարզ են ու թափանցիկ այ « գեղցիներ» ջան ։ 
Լավ համերգները կարևոր են տուրիստական հոսքերի համար, բայց մոտ 3 անգամ թանկ վաճառելը մեր վրա ծիծաղելի է։
Լավ Ժիգուլի կա՝ շատ ա քշած, բայց գինը հարմար է՝ 60 000 դոլլար։
Կարո՞ղ ա ուզեք։ -գրել է Ազոյանը