ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի «Նաիրի» մասնաճյուղի տնօրեն է նշանակել Բյուրեղավանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Վլադիմիր Վարդեւանյանին։
Հատկանշական է, որ Վարդեւանյանը Ռոմանոս Պետրոսյանի նշանակման օրվանից ակտիվ իր ֆեյսբուքյան էջում կիսվում է վերջինիս գրառումներով` ՀԷՑ-ին վերաբերող։