Խաղաղության պայմանագիրը չի կնքվի, իսկ միջանցքը կանվանափոխեն


«Ուրբաթ Սպիտակ տանը կայանալիք Թրամփ-Փաշինյան-Ալիևը գագաթնաժողովին խաղաղության վերջնական համաձայնագիր չի լինելու, սակայն ձեռնարկվելու են առանցքային քայլեր տևական խաղաղության համար»:
Այս մասին X-ում գրել է Պետդեպում հավատարմագրված լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն:
Նա նաև նշել է, որ միջանցքի հարց չկա այլևս, այն վերանվանվել է, ու Սպիտակ տանը կքննարկվի նոր տարանցիկ և զարգացման ծրագիր՝ «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP)։
